«ԱՄՆ-ում հայ հանդիսատեսը շատ հավատարիմ է». Գրիգոր Դանիելյան
ФОТО
Tert.am-ը գրում է.
Օրերս ավարտվեց «Ֆուլ հաուս» սիթքոմի ցուցադրությունը հեռուստաեթերով, սակայն տեղեկացանք, որ խումբը մեկնելու է հյուրախաղերի: Նախատեսվող հինգերորդ եթեթրաշրջանի, ԱՄՆ մեկնելու և սիթքոմը ամբողջական ֆիլմի վերածելու առաջիկա ծրագրերի մասին Tert.am Youth-ը զրուցել է «Ֆուլ հաուս» սիթքոմի սցենարիստ և դերասան՝ Գրիգոր Դանիելյանի հետ:
Ե՞րբ եք պլանավորում մեկնել հյուրախաղերի և ի՞նչ ծրագրով:
- Նոյեմբերի 19-ին մենք կլինենք Լոսում: Յուրաքանչյուր անգամ, երբ մենք մեկնում ենք հյուրախաղերի, ցուցադրում ենք ամբողջությամբ նոր ներկայացում: Ամերիկյան հանդիսատեսը սովորել է մեր այդ ձևաչափին: Նրանք մեզնից մեծ սպասումներ ունեն: Ներկայացման մասին մեր հայտարարություններին նրանք շատ ակտիվ են արձագանքում: Նահանգների հանդիսատեսը շատ հավատարիմ է: Իրենց ջերմ սպասումները մեզ պարտավորեցնում են:
Քանի՞ անգամ եք նախատեսում խաղալ ներկայացում:
- Առայժմ պլանավորում ենք մեկ ներկայացում, սակայն պահանջարկից ելնելով հնարավոր է, որ կրկնենք: Եթե մինչ մեր մեկնելը տոմսերը վաճառված լինեն, ապա չի բացառվում, որ կխաղանք նաև երկրորդը:
Շարունակությունը` այստեղ




















































