Կառավարությունը հավանություն տվեց ԱՊՀ աշխատանքի հարցերով խորհրդի ստեղծման համաձայնագրին
ПОЛИТИКАՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության խորհրդատվական խորհրդի ստեղծման մասին 1992 թվականի նոյեմբերի 13-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ նախագիծը ենթադրում է ԱՊՀ պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի ու սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի վերանվանում, և համապատասխանաբար, ԱՊՀ երկրների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի ստեղծում։ «Կարևորում ենք ԱՊՀ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի գործունեության հետագա կատարելագործման անհրաժեշտությունը, ուստի ն պատակահարար ենք գտնում արձանագրության ստորագրումը»,- ասաց նախարարը:



