Սոչիում մեկնարկում Է ՍԾՏՀ-ի երկրների տուրիստական գերատեսչությունների ղեկավարների խորհրդաժողովը
МЕЖДУНАРОДНОЕՍոչիում հունիսի 23-ին բացվում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մասնակից երկրների մշակույթի եւ զբոսաշրջության նախարարների խորհրդաժողովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԴ մշակույթի նախարարության մամուլի ծառայությանը, հանդիպման մասնակիցները կքննարկեն համագործակցության հարցերը զբոսաշրջության եւ փոխադարձ տուրիստական հոսքերի խթանման ոլորտո ւմ:
«Մասնակիցները կքննարկեն զբոսաշրջության բնագավառում համագործակցության հարցերը, մասնավորապես, կարծարծվեն փոխադարձ տուրիստական հոսքերի խթանումը, զբոսաշրջության առանձին ձեւերի զարգացումը եւ ազգային երթուղիների առաջմղմանն ուղղված համատեղ գործողությունները: Խորհրդաժողովի շրջանակներում կկայանա մշակույթի եւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության աշխատանքային խմբերի համատեղ նիստը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունն ստեղծվել է 1992 թվականի հունիսի 25-ին՝ որպես տարածաշրջանային նախաձեռնություն: 1999 թվականի մայիսից նրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո այն լիաֆորմատ միջազգային կազմակերպություն է: Դրա կազմի մեջ մտնում են Հայստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան, իսկ դիտորդների իրավունքներով՝ 12 երկիր եւ 4 կազմակերպություն:
2016 թվականի սկզբից Ռուսաստանը նախագահում է ՍԾԸՀ-ում: Հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 1-ը Սոչիում պլանավորված են կազմակերպությունում Ռուսաստանի նախագահության եզրափակիչ միջոցառումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



