Տաշքենդում բացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը
МЕЖДУНАРОДНОЕՇանհայի համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարները հունիսի 23-24-ը հերթական 15-րդ գագաթնաժողովը կանցկացնեն Տաշքենդում: ՇՀԿ-ի երկրների բոլոր ղեկավարները հավաստել են դրան իրենց մասնակցությունը: Տաշքենդի միջոցառմանը մասնակցելու համար կժամանեն նաեւ ՇՀԿ-ի երկրների, միջազգային կազմակերպությունների եւ արտասահմանյան ԶԼՄ-ն երի շուրջ հազար ներկայացուցիչներ:
Ղեկավարները մտադիր են քննարկել, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել կազմակերպության գործունեությունը կատարելագործելու համար, կքննարկեն համագործակցությունը տնտեսության, անվտանգության եւ ահաբեկչության հակազդման ոլորտում, կարծարծեն միջազգային ակտուալ խնդիրներ:
Գագաթնաժողովում ստորագրելու համար պատրաստվել են 11 փաստաթղթեր: Ենթադրվում է, որ գագաթնաժողովի արդյունքում հիմնական փաստաթուղթը կդառնա ՇՀԿ-ի 15-ամյակին նիվիրված Տաշքենդյան հռչակագիրը, որում կարտացոլվեն կազմակերպության զարգացման հեռանկարների նկատմամբ նրա անդամների մոտեցումները, միջազգային ու տարածաշրջանային ընթացիկ իրադրության, անվտանգության ակտուալ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ ՇՀԿ-ի դիրքորոշումները:
ՇՀԿ-ի մեջ մտնում են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Դիտորդների կարգավիճակ ունեն Բելառուսը, Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը եւ Աֆղանստանը: 2015 թվականին սկսվել է կազմակերպությանը Հնդկաստանի եւ Պակիստանի անդամակցման ընթացակարգը: Կազմակերպությունը նախագահում է Ուզբեկստանը, հաղորդել է ՌԻԱ նովոստին:



