ՄԱԿ-ի ԱԽ-ն ԿԺԴՀ-ի կողմից հրթիռների արձակումներն իր բանաձեւերի խախտում է ճանաչել
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների արձակումներն իր բանաձեւերի խախտում է ճանաչել, որոնք արգելում են Փենյանին՝ մշակել միջուկային զենք եւ դրա փոխադրման միջոցներ: Ինչպես լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Ալեքսիս Լամեկը, այդ հարցի վերաբերյալ ԱԽ-ի անդամների հայացքները համընկնում են:
«Բոլորն էլ լուրջ անհանգստություն հայտնեցին: Խորհրդի բոլոր անդամները գտնում են, որ այդ արձակումները կատարվել են Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտմամբ»,- ասել է դիվանագետը:
Հանդես գալով ԱԽ-ի նախագահտ կարգավիճակում, Լամեկը նշել Է, որ ներկայում ԱԽ-ի քննարկմանն է դրված մամուլի համար հայտարարության նախագիծը, «որը կոշտ ուղերձ կդառնա հյուսիսկորեական ռեժիմին»: Պեկինի կողմից նախագծի տեքստին հավանություն տրվելու հետո այն կարող է ընդունվել առաջիկա օրերին:
Ինչպես արդեն հաղորդվել Է, ԿԺԴՀ-ն հունիսի 22-ին բալիստիկ երկու հրթիռ է արձակել: Ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է այսպես կոչված «Մուսուդան» հրթիռներին, որոնք մինչեւ 4 հազար կիլոմետր հեռահարություն ունեն:
Ճապոնիան ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռի հերթական արձակումները սպառնալիք է համարում համաշխարհային հանրակցության համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Գեն Նակատանին: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրթիռների արձակման փորձը համարել է «բացարձակապես անթույլարելի» եւ խոստացել է բոլոր ջանքերը գործադրել երկրի անվտանգությունն ապահովելու համար:
Կորեայի Հանրապետությունը նույնպես դատապարտել է կատարված արձակումները: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերն արգելում են Հյուսիսային Կորեային բալիստիկ հրթիռներ օգտագործել: Մենք այդ արձակումները դիտում ենք որպես անթաքույց սադրանք Փենյանի կողմից»,- ընդգծել է երկրի միավորման նախարարության ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:



