Բրիտանացիները ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեում որոշում կընդունեն երկրի ապագայի մասին
МЕЖДУНАРОДНОЕԲրիտանացիները հունիսի 23-ին կորոշեն իրենց երկրի զարգացման վեկտորն առաջիկա տասնամյակներին՝ քվեարկելով Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ: Հանրաքվեին նախորդած վերջին շաբաթներին քարոզարշավը հասել էր առավելագույն շիկացման՝ անդամակցության կողմնակիցներն ու հակառակորդները միմյանց մեղադրում էին ընտրողներին ահա բեկելու եւ քաղաքացիներին անպատասխանատու կերպով չմտածված ընտրության դրդելու մեջ:
Քարոզարշավի ընթացքում հասարակական կարծիքի հարցումների տվյալները ցույց էին տալիս, որ անդամակցության կողմնակիցներն ու հակառակորդները մոտավորապես հավասար են: Սակայն վերջին շաբաթներին աճում էր նրանց թիվը, ովքեր հանդես են գալիս ԵՄ-ից դուրս գալու օգտին: Նման տրամադրությունների աճի պատասխանը դարձավ անդամակցությունը պահպանելու օգտին քարոզարշավի ակտիվացումը: Կառավարությունը եւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հանդես եկան Brexit-ի դեպքում անխուսափելի ռեցեսիայի, սպառողական գների եւ հարկերի աճի մասին նախազգուշացումներով:
Հանրաքվեին նախորդած վերջին ժամերը երկրի քաղաքական ուժերը եւ շտաբների ղեկավարներն օգտագործել են քարզչության համար: Քեմերոնը եւ ընդդիմության առաջնորդ լեյբորիստ Ջերեմի Քորբինը ելույթ են ունեցել Բրիստոլի եւ Լոնդոնի հանրահավաքներում՝ հայտարարելով, որ ԵՄ-ին անդամակցության օգտին ընտրությունը ավելի կուժեղացնի Մեծ Բրիտանիան եւ դրական ազդեցություն կունենա երկրի անվտանգության վրա: Նախօրյակին Քեմերոնը հատուկ ուղերձ է հղել բրիտանացիների ավագ սերնդին՝ խնդրելով քվեարկել ԵՄ-ին անդամակցության օգտին՝ «հանուն սերունդների ապագայի»:
Լոնդոնի նախկին քաղաքագլուխ Ջոնսոնը ընտրողների հետ հանդիպում է ունեցել Լոնդոնում եւ հայտարարել, որ միայն ԵՄ-ից դուրս գալը կկարողանա, հիրավի, ազատ դարձնել Մեծ Բրիտանիան: Նրա խոսքով՝ մարդիկ պետք է հավատան իրենց երկրի ապագային եւ ճիշտ ընտրություն կատարեն: Մեկ այլ հայտնի եվրասկեպտիկ, Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը սեփական քարոզարշավի վերջին հանրահավաքում խնդրել է բոլորին՝ քվեարկել հանրահավաքում: «Վաղվա օրվա ավարտին մարդիկ որոշում կընդունեն՝ ինչ դրոշի ներքո են իրենք ապրելու: Ես կցանկանայի, որ մենք ապ րենք բրիտանական դրոշի ներքո եւ բրիտանական անձնագրերով»,- հայտարարել է Ֆարաջը:
Հասարակական կարծիքի վերջին հարցումներն ի հայտ չեն բերում այս կամ այն ճամբարի բացահայտ առաջատարությունը, բայց դրանց մեծ մասը կանխատեսում է ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցների հաղթանակը: TNS ընկերության հարցման տվյալների համաձայն՝ բրիտանացիների 43 տոկոսն անդամակցության հակառակորդներ են, իսկ 41 տոկոսը՝ դրա կողմնակիցներ: Սակայն հունիսի 22-ին հրապարակված մի քանի հարցումների տվյալները ցույց են տալիս անդամակցության պահպանման կողմնակիցների ոչ մեծ առավելությունը:
Բրիտանական հանրաքվեն մեկնարկելու է առավոտյան ժամը 7-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 10:00-ին): Ընտրական տեղամասերը, որոնց թիվը շուրջ 400 է ամբողջ Մեծ Բրիտանիայում, Հյուսիսային Իռլանդիայում եւ Ջիբրալթարում, կաշխատեն մինչեւ ժամը 22:00-ն: Դրանցում կկարողանան քվեարկել 46,5 մլն ընտրողներ:
Ձայների հաշվարկը կսկսվի ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո: Քվեարկության առաջին արդյունքները կամփոփվեն հունիսի 24-ի գիշերը ժամը մոտավորապես 02:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 05:00-ին): Արդյունքները կհայտարավեն ուրբաթ առավոտյան Մանչեսթրում, որտեղ գտնվում է ձայների հաշվման կենտրոնական շտաբը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



