Ուղևորությունները դեպի Մարս հնարավոր կդառնան ոչ վաղ, քան 15 տարի հետո. ԵՏԳ ղեկավար
ОБЩЕСТВОՄարդկությունը դեռ նվազագույնը 15 տարի պետք է սպասի, մինչև մշակված կլինեն տեխնոլոգիաները, որոնք հնարավորություն կտան ուղևորվել դեպի Մարս մոլորակ: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է Եվրոպական տիեզերական գործակալության ղեկավար Յան Վերները:
«Եթե ունենայինք բավարար ֆինանսական միջոցներ, այդ դեպքում, հնարավոր է, կարողանայինք ավելի վաղ դա իրականացնել: Սակայն այժմ մենք չունենք այն միջոցները, որոնք առկա էին «Ապոլլոն» ծրագրի պարագայում»,- ասել է Վերները:
Վերների խոսքով՝ Լուսնի վրա մշտական մարդկային բնակավայրը, որտեղ մարդիկ կկարողանային եռաչափ պրինտերներով արտադրել դեպի Մարս ուղևորության համար անհրաժեշտ իրեր, զգալի քայլ կարող է դառնալ Կարմիր մոլորակ հասնելու համար:
1
Где искать следы отмывания денег? «Паст»
2
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
5
Генеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасности



