Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ՊՆ ղեկավարները կհանդիպեն Բաթումում
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսի վերջին - օգոստոսի սկզբին Բաթումում:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով վրաստանյան ԶԼՄ-ները, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթի Խիդաշվիլին:
Նա նշել է, որ երեք երկրների ՊՆ ղեկավարներն աշխատել են հուշագրի վրա, որի ստորագրումը նախատեսվում է այդ հանդիպման ժամանակ:
«Թուրքիայի պաշտպանության նախարարի փոփոխության պատճառով հուլիսի սկզբին ծրագրված հանդիպումը տեղի կունենա հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին Բաթումում: Հանդիպմանը կստորագրվի հուշագիր: Մենք ջանքեր ենք գործադրում բոլոր հարցերը համատեղ լուծելու համար», -ասել է վրացի նախարարը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



