Թող ինձ ներեն բոլոր դերասանուհիները, բայց ես չեմ ցանկանա, որ կինս դերասանուհի լինի. Կարեն Ասլանյան
ЛАЙФLife.panorama.am-ը զրուցել է դերասան Կարեն Ասլանյանի հետ, ով այս շրջանում նկարահանվում է «Արմենիա TV»-ով հեռարձակվող «Առաջնորդները» հեռուստասերիալում:
- Կարեն, «Առաջնորդները» հեռուստասերիալում մարմնավորում եք հոգեպես անհավասարակշիռ, ցոպ ու շվայտ կյանքով ապրող տղայի: Հետաքրքիր է՝ դժվար չէ՞ նման կերպարը համոզիչ կերտելը:
- Այո, կերպարս շատ ակտիվ տղա է, ով ապրում է ազատ ու ճոխ կյանքով: Իրականում, սկզբում դժվար էր, քանի որ իմ կյանքի առաջին բացասական դերն էր, միաժամանակ՝ կերպարս այնքան էլ բացասական համարվել չի կարող, քանի որ իր միջոցով փորձում ենք հումորային խաղիկներ մտցնել, որի միջոցով սիրվել է հեռուստադիտողի կողմից: Այսօր որոշ իմաստով ամփոփելով արդյունքները՝ կարող եմ ասել, որ մեծամասամբ դրական կարծիքներ եմ լսում դերիս կերտման հետ կապված, իսկ դա նշաակում է, որ կարողացել եմ տեղ հասցնել կերպարիս տրված խնդիրներն ու համոզել հեռուստադիտողին սիրել Արամիկին:
Շարունակությունն այստեղ:



