Իրանում 19 մարդ Է զոհվել, եւս 30-ը՝ վիրավորվել ավտոբուսի վթարի հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕԻրանում 19 մարդ Է զոհվել, եւս 30-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ ավտոբուսն ընկել Է կիրճը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, ԻՌՆԱ գործակալությանը հայտնել Է Ֆարսի նահանգի բժշկական ծառայության ներկայացուցիչ Հասան Համթին:
Ողբերգությունը լույս հունիսի 22-ի գիշերը տեղի Է ունեցել Լայրուս լեռնանցքում: Քերմանի նահանգից Ֆարսի նահանգ ուղեւորվող ավտոբուսը, առայժմ չպարզված պատճառներով, ընկել Է կիրճը: Տուժածներին տեղափոխել են Նեյրիս քաղաքի հիվանդանոց:
Բժշկական ծառայության ներկայացուցիչը նաեւ հայտնել Է, որ այդ պատահարից մեկ ժամ անց մեկ այլ մարդատար ավտոբուս մայրուղուց դուրս Է ընկել Շիրազ քաղաքի մերձակայքում, ինչի հետեւանքով վիրավորվել Է 47 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



