Իրանից Հայաստան մաքսանենգությամբ թմրամիջոց է տեղափոխել
ОБЩЕСТВОԵրեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ՝ Իրանից Հայաստան խոշոր չափերով թմրանյութ տեղափոխելու փաստի առթիվ։
Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝ Օդիսեյ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով Իրանի Իսլամական Հանրապետությունում, առանց իրացնելու նպատակի, անձնական օգտագործման համար` ազգությամբ պարսիկ ոմն Մամադից ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով` 14.055 գրամ հաստատուն քաշով մետամֆետամին տեսակի թմրամիջոց:
Վերջինս մեղադրվում է Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի երկրորդ մասով եւ 268-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով ու երրորդ մասով։ Սրանցից առաջինը՝ մաքսանենգությունը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Իսկ երկրորդը ՝ երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկմամբ:
Օդիսեյ Հարությունյանը կալանավորված է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



