ԱԻՆ-ը ներգործության է ենթարկել կարկտավտանգավոր 2 ամպ
ОБЩЕСТВОՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին, ժամը 15.15-ից մինչև ժամը 18.42-ը ընդամենը 24 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 2105 կրակոց: Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարություն չի գրանցվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հունիսի 21-ին, ժամը 18.04-ից մինչև ժամը 18.42-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 9 կայանքներից Լոռու մարզի Օձուն, Հագվի, Կողես, Ագարակ, Լեջան, Ամրակից և Վարդաբլուր համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1650 կրակոց:
Հունիսի 21-ին, ժամը 15.15-ից մինչև ժամը 16.17-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 9 կայանքներից Լոռու մարզի Ամրակից, Վանաձոր, Ագարակ, Լեջան, Գյուլագարակ և Վարդաբլուր համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 455 կրակոց:



