ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեի ելքն անկարելի է կանխատեսել. Քեմերոն
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը խոստովանել է, որ Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ հանրաքվեի ելքն այժմ անկարելի է կանխատեսել: «Ոչ ոք չգիտի՝ ինչ տեղի կունենա»,- ասել է նա Financial Times թերթին տված հարցազրույցում:
Ինչպես վկայում են IG ֆինանսական ընկերության պատվերով Survation ընկերության կողմից անցկացված սոցիոլոգիական հետազոտության հրապարակված արդյունքները, հարցվածների 45 տոկոսը հունիսի 23-ին նշանակված հանրաքվեում մտադիր Է քվեարկել եվրաինտեգրացման օգտին: Հակառակ կարծիքին Է հարցվածների 44 տոկոսը:
Նախորդ հարցումը Survation-ը հրապարակել Էր հունիսի 19-ին: Այն ժամանակ եվրաինտեգրացման կողմնակիցների թվաքանակը նույն 45 տոկոսն Էր, սակայն եվրասկեպտիկների թիվը պակաս Էր 2 տոկոսով: Մինչդեռ հասարակական կարծիքի վերաբերյալ Financial Times-ի ամփոփագիրը, որը պատրաստվել Է սոցիոլոգիական մի քանի ուսումնասիրությունների հիման վրա, ցույց է տալիս Brexit-ի կողմնակիցների ոչ մեծ առավելությունը նրանց նկատմամբ, ովքեր հանդես են գալիս անդամակցությունը պահպանելու օգտին: Հարաբերակցությունը 45 տոկոս է 44 տոկոսի դիմաց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



