Ռուսաստանում Վշտի օր է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին
ОБЩЕСТВО75 տարի առաջ գերմանական զորքերն անցան ԽՍՀՄ-ի սահմանը եւ գրոհեցին խորհրդային զինված ուժերի վրա: Հայրենական մեծ պատերազմի 1418 օրվա ընթացքում զոհվեցին շուրջ 27 մլն խորհրդային քաղաքացիներ, որոնցից 18 միլիոնը՝ քաղաքացիական բնակչություն: Նրանց հիշատակին հունիսի 22-ը Ռուսաստանում հայտարարված է Հիշատակի եւ վշտի օր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հիշատակի եւ վշտի օրվա նախօրյակին ուշ երեկոյան ռուսաստանցիներն իրենց բնակարանների ու տների պատուհաններին մոմեր են վառում: «Հիշատակի մոմ» ակցիային, որն այս տարի անցկացվել է ութերորդ անգամ, մասնակցել է շուրջ մեկ միլիոն մարդ:
Հունիսի 22-ին Ռուսաստանի ամբողջ տարածքում խոնարհում են պետական դրոշները: Մշակույթի բոլոր հիմնարկներին, հեռուստաալիքներին եւ ռադիոկայաններին հանձնարարված է ծրագրերում չընդգրկել զվարճալի հաղորդումներ, ինչպես նաեւ գովազդ: Երկրի ղեկավարները հունիսի 22-ին Մոսկվայում սգո ծաղկեպսակներ կդնեն Անհայտ զինվորի շիրիմին: Տարածաշրջանում հանդիպումներ տեղի կունենան վետերանների հետ, կանցկացվեն այլ միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



