Ереван, 20.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ադրբեջանի պահվածքը լավատեսություն չի ներշնչում. քաղաքագետ

ПОЛИТИКА

Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կիսաքայլեր արվեցին, ինչը դեռևս հնարավորություն է թողնում Ադրբեջանին վերադարձնել բանակցային գործընթաց: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը:

-Ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք Սարգսյան-Պուտին-Ալիևվերջին հանդիպումիցԱրդյո՞ք դրական տեղաշարժեր եղան:

-Նախ փաստենք, որ Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպումը մեկ ամիս առաջ Վիեննայում կայացած հանդիպման տրամաբանական շարունակությունն էր: Այսպես ասած, տեղաշարժերի առումով կարելի է առանձնացնել համատեղ հայտարարությունում ամրագրված, հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակի ընդլայնման հարցը, որի շուրջ տևական ժամանակ է քննարկումներ էին ընթանում, սակայն Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ընդունում այս առաջարկը: Քննարկման օրակարգում է նաև շփման գծում հետաքննությունների մեխանիզմների ներդրման հարցը, ինչին Ադրբեջանը Վիեննայում հ ամաձայնություն տվել է, սակայն ամեն գնով փորձում է շրջանցել այն:

Այս երկու առաջարկները փոխկապակցված են միմյանց և պետք է կյանքի կոչվեն զուգահեռ: Սակայն այս պահին մենք դեռևս խոսում ենք թղթի վրա գտնվող հայտարարությունների մասին, որոնց իրագործման հարցը դեռ անորոշ է՝ նկատի ունենալով Ադրբեջանի անկայուն վարքագիծն ու պայմանավորվածությունների խախտման հաճախակի փաստերը:

Ըստ էության, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կիսաքայլեր արվեցին, ինչը դեռևս հնարավորություն է թողնում Ադրբեջանին վերադարձնելու բանակցային գործընթաց: Առհասարակ գնահատականներում զուսպ կլինեմ, որովհետև Ադրբեջանի պահվածքը լավատեսություն չի ներշնչում:

-Խոսվեց հետաքննական մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի աշխատանքային թիմի ընդլայնման մասին: Հաշվի առնելով  այն, որ նախկինում Ադրբեջանը հանդես է եկել ապակառուցողական դիրքորոշմամբ, ի՞նչ երաշխիքներ կան, որ այս անգամ ևս գործընթացը ձախողման չի տանի:

-Ոչ մի երաշխիք չկա, որ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, որովհետև, ցավոք, 1994 թվականից ի վեր, ձգվող բանակցային գործընթացի տարբեր փուլերում ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից պրոցեսը կաթվածահար անելուն: Միջազգային դիտորդների թվի ավելացումը կամ հետաքննական մեխանիզմների ներդրումը լրացուցիչ զսպող գործոններ են, սակայն գործընթացի կանոնավոր ընթացք չեն երաշխավորում: Սրանք այն նվազագույն քայլերն են, որոնք ուղղված են կողմերի միջև վստահության ստեղծմանը, ինչն առավել բարդացել էր ապրիլյան իրադարձություններից հետո:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք այս օրերին Ադրբեջանի կողմից զորավարժությունների անցկացումը: Նախագահների հանդիպմանն ընդառաջ նման զորավարժություններն ի՞նչ նպատակ են հետապնդում:

-Նման մասշտաբի զորավարժությունների անցկացումն առհասարակ անցանկալի է, մանավանդ, այսպիսի փխրուն փուլում և նախագահների հանդիպումից անմիջապես առաջ:

Ապրիլյան իրադարձություններից 2 ամիս է անցել, ճիշտ է՝ իրավիճակը շփման գծում էականորեն լիցքաթափվել է, խոշոր կուտակումներ առանձնապես չկան, սակայն նման քանակությամբ ռազմական տեխնիկայի ու մարդկային ռեսուրսի առկայությունն առաջնագծից 15-20 կմ հեռավորության վրա ինքնին լրացուցիչ լարվածություն է հաղորդում:

Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժությունների միջոցով նվազագույն մեկ խնդիր էր լուծում՝  նախագահների մակարդակով հանդիպումից առաջ «մուսկուլներ» ցուցադրել՝ փորձելով ճնշումներ գործադրել ինչպես Հայաստանի, այնպես էլ խնդրի խաղաղ կարգավորման հարցում ջանքեր գործադրող միջնորդների վրա:

 

FT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе