Աստղային զույգեր, ովքեր կարողացել են հաղթահարել ամուսնական անհավատարմությունը
ЛАЙФMarketium.ru-ն ներկայացնում է աստղային զույգերի, ովքեր կարողացել են հաղթահարել ամուսնական անհավատարմությունը:
Լեոնիդ Ագուտին և Անժելիկա Վարում
Նրանք միշտ ամուր զույգի տպավորություն են գործել: Սակայն մի քանի տարի առաջ համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Ագուտինը գրկում և համբուրում անծանոթ սևահերին: Անժելիկան զերծ մնաց մեկնաբանություններից: Իսկ հյուրախաղերի ժամանակ զույգը կարողացավ վերականգնել հարաբերությունները:
Ջոշ Դյուֆմել և Ֆերգի
Երգչուհին և դերասանը ամուսնացել են 2009 թվականին: Սակայն 2 ամիս անց ամուսինը մերկապարուհու հետ դավաճանել է կնոջը, որի մասին վերջինս անմիջապես հայտարարել է մամուլին: Սակայն Ֆերգին որոշել է իմաստուն գործել: Երգչուհին չի դիմել ապահարզանի, այլ անմիջապես ներել է ամուսնուն: 2013 թվականին 38-ամյա Ֆերգին որդի է ունեցել, ինչը ամուսիններին ստիպել է մոռանալ բոլոր անախորժությունները:
Բիլ և Հիլարի Քլինթոն
Նրանք ամուսնացել են 1975 թվականին: Կնոջ աջակցության շնորհիվ Քլինթոնը 1993 թվականին դառնում է ԱՄՆ նախագահ: Ապա ընտանիքը հայտնվում է սկանդալի կենտրոնում, որի հետևանքով Բիլ Քլինթոնը կորցնում է պաշտոնը:1998 թվականին Քլինթոնին մեղադրում են այն բանում, որ նա մի քանի տարի կնոջը դավաճանել է Սպիտակ տան աշխատակցուհի Մոնիկա Լևինսկու հետ: Նախագահը ստիպված հրապարակավ խոստովանել է դա և ներողություն խնդրել կնոջից: Հիլարին զարմացնում է շատերին: Նա անմիջապես հրապարակայնորեն աջակցել է ամուսնուն՝ հայտարարելով, որ այդ ողջ պատմությունը դավադրություն է: Եվ ընտանիքը պահպանվում է:
Վիկտորյա և Դևիդ Բեքհեմ
Այս կատարյալ ընտանիքում էլ է անհավատարմությունը տեղ գտել: 2004 թվականին Դևիդի նախկին օգնականը լրագրողներին խոստովանել է, որ սիրավեպ է ունեցել ֆուտբոլիստի հետ նրա՝ Իսպանիա երկարաժամկետ այցելության ընթացքում: Մինչև հիմա էլ թերթերում և ամսագրերում պարբերաբաը հոդվածներ են հայտնվում, որտեղ աղջիկները խոստովանում են Դևիդի հետ ունեցած կապի մասին: Սակայն իմաստուն Վիկտորյան բազմիցս հայտարարել է, որ լիովին վստահում է ամուսնուն:



