Հայտնիներ, որոնք սպասավորից աստղ են դարձել
ФОТО
plitkar.com.ua-ն ներկայացնում է հայտնիների, որոնք սպասավորից աստղ են դարձել:
Ջենիֆեր Լոպես՝ Ջանեթ Ջեքսոնի ասիստենտը
Ուսումն ավարտելուց հետո Լոպեսը ցերեկներն աշխատել իրավաբանական գրասենյակում, գիշերները ելույթ է ունեցել գիշերային ակումբներում: Նրա առաջին հաջողություններից եղել է New Kids on the Block խմբի հետ պարելը:
Դրանից հետո Լոպեսը պարել է շատ կատարողների մոտ, այդ թվում՝ Ջանեթ Ջեքսոնի, Մարկ Էնթոնիի:
Ջենիֆեր Էնիսթոն՝ առաքիչ
11 տարեկանում Ջենիֆերը սկսել է խաղալ Ռուդոլֆ Շտայների դպրոցի դրամատիկական խմբում: Իր պրոֆեսիոնալ ուսումը շարունակել է 1987-ին Նյու Յորքի LaGuardia արվեստների դպրոցում, ավարտելով՝ մասնակցել է մի քանի բրոդվեյան ներկայացումների:
Միաժամանակ նա աշխատել է որպես առաքիչ, զբաղվել է հեռախոսային մարքեթինգով:
Ումա Թուրման՝ աման լվացող
Ուման գալով Նյու Յորք՝ աշխատել է որպես աման լվացող և փորձել է առաջ գնալ որպես ֆոտոմոդել:
Նրան իսկապես նկատել են միայն «Բարոն Մյունհաուզենի արկածները» ֆիլմում էպիզոդիկ դերից հետո:
Ռենե Զելվեգեր՝ մատուցողուհի
Փոքր դերերին զուգահեռ աշխատել է որպես մատուղոցուհի:
Ռասել Քրոու՝ մատուցող
Հինգ տարեկանում նա խաղացել է ավստրալական Spyforce հեռուստասերիալի դրվագներից մեկում, որի պրոդյուսերը նրա մոր կնքահայրն է եղել:
Ալ Պաչինո՝ հանձնակատար
Պաչինոյին ուսումը քիչ է հետաքրքրել, նրան 17 տարեկանում հեռացրել են դպրոցից:
Մայրը դժգոհ է եղել դրանից, նրանք կռվել են ու Պաչինոն հեռացել է տնից:
Նա քիչ վարձատրվող աշխատանքներ է կատարել, այդ թվում՝ եղել է հանձնակատար, մատուցող, մաքրող, փոստատար, և այս ամենը՝ իր դերասանական կրթությունը շարունակելու համար վաստակելու նպատակով:




















































