«Ժառանգություն». սա քաղաքական հալածանք է
ПОЛИТИКА«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ընդդիմադիր գործչի նկատմամբ իրականացվող հերթական քաղաքական հետապնդումները, որոնք այս անգամ պայմանավորված են տարածքային զիջումների եւ, մասնավորապես, արցախյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների դեմ վճռականորեն հանդես գալու՝ նրա դիրքորոշմամբ:
Անընդունելի ենք համարում շինծու մեղադրանքով քաղաքական գործիչներին, ազատամարտիկներին, հանրության հարգանքն ու վստահությունը վայելող անձանց մեկուսացնելու, ահաբեկելու կամ բարոյապես ընկճելու՝ օրվա իշխանությունների անփոփոխ գործելակերպը:
«Ժառանգության» գնահատմամբ՝ սա քաղաքական հալածանք է, որի պատվիրատուները փաստորեն փորձում են իրենց երերացող աթոռների տեղն ամրապնդել երկրի պաշտպանունակությունն ու ազգային անվտանգությունը թուլացնելու գնով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



