Գագիկ Ծառուկյանի յուրաքանչյուր ձեռնարկ հաղթական արդյունք է ունենում
ОБЩЕСТВОՄեր իրականության մեջ հաճախ չես հանդիպի այնպիսի վառ անհատականությունների, ովքեր իրենց ռեսուրսները կարող են ծառայեցնել մեր ժողովրդի, մեր երկրի բարօրությանը:
Ցավոք, ոչ բոլոր հնարավորություն ունեցողներն են դա գիտակցում կամ ցանկանում անել, սակայն, այնուամենայնիվ, նրանց աչքի առջև կան մարդիկ, ում գոնե պետք է փորձեին նմանվել մերօրյա գործարարները:
Միշտ հիացել եմ այն անձանցով, ովքեր ստեղծելով իրենց բարեկեցիկ ներկան ու ապագան՝ չեն մոռանում իրենց երկիրը և փորձում են տարբերմիջազգային հարթակներում հնչեցնել Պետության ու Հայրենիքի հիմնը...
Հայկական սպորտի ղեկավարը, ով իսկապես անուրանալի և հսկայածավալ ներդրումներ է կատարել մեր երկրի մարզական հաջողությունների համար, այժմ ընդլայնում է իր բարեգործությունների վեկտորը և շարունակում է ընդլայնել հայկական մշակույթի զարգացմանն ուղղած ծրագրերի իրագործումը:
Մասնավորապես, ըստ մամուլի հրապարակումների, Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի` Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցի սաների հետ,ովքեր Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի աջակցությամբ մասնակցել են Սոչիում անցկացված «Пространство юных» ամենամյա միջազգային փառատոնին և հաղթող ճանաչվել 5 անվանակարգում: Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է նրանց Հայաստանը պատվով ներկայացնելու համար և ընդգծել՝ պատրաստ է մշտապես օժանդակել այն ծրագրերին, որոնք ճանաչում կբերեն մեր երկրին:
Գագիկ Ծառուկյանը խոստացել է նաև 15 միլիոն դրամ հատկացնել՝ այս տարի անցկացվելիք Շեքսպիրյան միջազգային փառատոնին հեղինակավոր թատերախմբերի Հայաստան հրավիրելու համար:
Ծառուկյանը հերթական անգամ ցույց տվեց, որ անկախ ամեն ինչից՝ շարունակում է սատար կանգնել իր պետությանն ու հայրենիքին՝ առանց որևէ ակնկալիքի ու դիվիդենտների:
Մնում է հուսալ, որ մյուս գործարարներն էլ կփորձեն գոնե մի փոքր ընդօրինակել Ծառուկյանին:
Արմինե Կարախանյան



