Վիեննայի օպերայի շենքի առջեւ բացել են կոմպոզիտոր Ալբան Բերգի հուշարձանը
ОБЩЕСТВОԱվստրիայում Վիեննեայի օպերայի շենքի առջեւ տեղի Է ունեցել կոմպոզիտոր Ալբան Բերգի հուշարձանի բացումը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնել Է իրադարձության վայրից:
Չժանգոտվող պողպատից պատրաստված աբստրակտ կոմպոզիցիան նաեւ նվիրված Է Նոր վիեննական դպրոցի մյուս կոմպոզիտորներին, որոնց ստեղծագործություններից Է սկիզբ առել ատոնալ երաժշտությունը, Առնոլդ Շյոնբերգին, Անտոն Վեբեռնին եւ 20-րդ դարի սկզբին օպերայի նախկին տնօրեն Գուստավ Մալերին:
Վայրը, որտեղ հունիսի 20-ին հանդիսավոր պայմաններում բացվել Է հուշարձանը, գտնվում Է քաղաքի կենտրոնական փողոցների հատման կետում՝ Հերբերտ ֆոն Կարայանի հրապարակի վրա: Արարողությանը ելույթ են ունեցել Վիեննայի ֆիլհարմոնիայի փողային նվագախումբը եւ Առնոլդ Շյոնբերգի երգչախումբը:
Բացմանը ներկա Է եղել Ավստրիայի փոխցանցլեր Ռայնհոլդ Միտերլեները, ով նշել Է, որ այդ հրապարակը «ոչ միայն հանդիպման վայր Է այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Ալբան Բերգը եւ Առնոլդ Շյոնբերգը, այլեւ անցյալի եւ ապագայի հանդիպման վայր, եւ մենք դա դիտում ենք որպես միավորման հնարավորություն, այլ ոչ թե որպես բաժանում»:
Հուշակոթողի պատվիրատուն Բերգի հիմնադրամն Է, հեղինակը՝ ճարտարապետ Վոլֆ Փրիքսը:
Կոմպոզիտորի ամենահայտնի օպերաներից մեկը՝ «Վոցեկ»-ը, որը բեմադրվել Է Գեորգ Բյուխների «Վոյցեկ» պիեսի հիման վրա, 20-րդ դարի օպերայի նմուշ Է: Բեմադրությունն ավելի քան 20 անգամ կրկնվել Է Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում: Երկրորդ ստեղծագործությունը, որը հռչակ Է բերել կոմպոզիտորին, «Լուլու» օպերան Է՝ Ֆրանկ Վեդեկինդի «Հողի ոգին» պիեսի մոտիվներով, եւ «Պանդորայի արկղը», որն այդպես Էլ չավարտվեց, թեեւ մասնակիորեն ներկայացվել Է բեմում:
«Բերգը դարձել Է 20-րդ դարի օպերային միակ կոմպոզիտորը, որն անվերապահորեն իրեն դասեց մոդեռնին եւ միեւնույն ժամանակ մինչ օրս շարունակում Է բորբոքել հանրության երեւակայությունը»,-ասված Է հիմնադրամն կայքում հրապարակված հայտարարության մեջ:



