Հերթական սկանդալային հարսանիքը՝ Մոսկվայում (լուսանկար)
ФОТО
Tert.am-ը գրում է.
55-ամյա Վալենտին Իվանովը, ով Սինգապուրում «Լուկոյլ» ընկերության թոփ-մենեջերն է, ամուսնացել է 18-ամյա Լիզա Ադամենկոյի հետ։ elle.ru-ն տեղեկացնում է, որ նրանց սիրավեպը շարունակվում է շուրջ երեք տարի։
Ձեզ ենք ներկայացնում կադրեր ռուսաստանի խոշորագույն նավթային կորպորացիաներից մեկի՝ ԼՈւԿՕՅԼ-ի ղեկավարի հարսանիքից:
Ամիսներ առաջ պարզվել էր, որ թոփ մենեջերը հանդիպում է Կրասնոյարսկից մոդել Ելիզավետա Ադամենկոյի հետ, որը վերջերս է 18 տարեկան դարձել: Իվանովը սկսել է հանդիպել մոդելի հետ, երբ նա ընդամենը 14 տարեկան էր։
Սիրավեպի մասին զույգը նախընտրում էր լռել, սակայն Լիզայի Instagram-ում պարբերաբար հայտնվում էին լուսանկարներ թանկ խանութներից, ռեստորաններից, հանգստյան գոտիներից։
Զույգի պսակադրության մասին լուրերը սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ մոդել և բլոգեր Էմիլիա Վիշնյովսկայան Ֆրանսիայից լուսանկարներ հրապարակեց իր ընկերների հարսանիքից։




















































