ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչները պայմանավորվեցին կես տարով երկարացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն (COREPER), որը հունիսի 21-ին նիստ Է անցկացրել Բրյուսելում, համաձայնեցրել Է Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական սահմանափակիչ միջոցները վեց ամսով երկարացնելը: Այդ մասին Բրյուսելում «Ինտերֆաքս»-ին հայտնել Է եվրոպական դիվանագիտական մի աղբյուր:
«Պատժամիջոցները երկարացվում են վեց ամսով, այդ ժամկետի լրանալուց հետո դրանց հետագա քննարկումը կապված կլինի Մինսկի համաձայնությունների կատարման հետ»,-գործակալությանն ասել Է զրուցակիցը:
Նա ճշտել Է, որ COREPER-ի կողմից հավանության արժանացած իրավաբանական ակտը պետք Է հաստատի ԵՄ-ի խորհուրդը: Առայժմ հայտնի չԷ, թե դա երբ տեղի կունենա, սակայն պետք Է կայանա մինչեւ Եվրամիության հունիսի 28-29-ի գագաթնաժողովը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



