Daily Telegraph-ը պաշտպանեց Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը
МЕЖДУНАРОДНОЕThe Daily Telegraph բրիտանական թերթը հորդորել է հունիսի 23-ին կայանալիք հանրաքվեում քվեարկել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին: Այդ մասին ասված է հրատարակության խմբագրական հոդվածում, որը հրապարակվել է հանրահարցումից ընդամենը երկու օր առաջ:
«Բազմաթիվ հնարավորություններ են սպասում լիովին անկախ Մեծ Բրիտանիային: Այս երկիրն առաջատար տնտեսական ուժն է, նա խոսում է համաշխարհային լեզվով, նրա օրենքները հարգում են, իսկ նրա՝ որպես ազնիվ գործընկերոջ, հեղինակությունը հավասարը չունի,- նշվում է հոդվածում:- Պնդել, թե մենք չենք բարգավաճի՝ ազատվելով ԵՄ-ի սահմանափակումներից, պարտվողականություն է եւ հակասում է այս երկրի մեծ առեւտրային ավանդույթներին»:
Այսպիսով, The Daily Telegraph-ը կանգնեց Մեծ Բրիտանիայում առավել մեծ ժողովրդականություն վայելող հրատարակություններից մեկի՝ The Sun տաբլոիդի կողքին, որը հանդես է եկել Brexit-ի օգտին:
Իրենց ընթերցողներին 28 երկրների հանրակցությանն անդամակցությունը պահպանելու օգտին քվեարկելու կոչ են արել Times, The Financial Times, The Guardian, The Daily Mirror հրատարակությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



