Քիմ Քարդաշյանի մոր դերը կատարող դերասանուհին հոսպիտալացվել է հենց Լոս Անջելեսի օդանավակայանից
ЛАЙФ«Հանցագործությունների ամերիկյան պատմություն» սերիալում Քիմ Քարդաշյանի մոր դերը կատարող 43-ամյա դերասանուհի Սելմա Բլերը («Հելբոյ», «Ճիչ», «Իմ մայրիկի նոր բոյֆրենդը») հոսպիտալացվել է ուղիղ Լոս Անջելեսի օդանավակայանից:
TMZ-ը գրում է, որ Սելման սկզբում օդանավում սկսել է իրեն տարօրինակ պահել, որից հետո ինչ–որ դեղեր է խմել ու մի բաժակ գինի:
Հետո դերասանուհին սկսել է զառանցել.
«Նա այրում է իմ ինտիմ մասերը: Նա չի թողնում, որ ես ուտեմ ու խմեմ: Նա ծեծում է ինձ: Նա մտադիր է սպանել ինձ»:
Բորտ ուղեկցորդուհիները ստիպված են եղել խուզարկել Սելմայի պայուսակը, որտեղ էլ հենց գտել են դեղերը:
Սելմա Բլերը իր որդու՝ Արթուրի հետ Լոս Անջելես էր վերադառնում Մեքսիկայից, որտեղ նրանք աստղի նախկին սիրեցյալի ու Արթուրի հոր՝ Ջեյսոն Բլիքովի հետ անցկացրել էին Հայրերի օրը:
Աղբյուրը` NEWS.am STYLE



