Ереван, 21.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Օտարերկրյա զբոսաշրջիկներին Հայաստանում ավելի շատ է սկսել հետաքրքրել ագրոտուրիզմը

ИНТЕРВЬЮ

Հայաստանն ունի գեղեցիկ լեռնաշխարհ, առատ բուսականություն, հայկական ավանդական խոհանոց և, որը կարևորներից է, հյուրընկալ մարդկային գործոն: Հենց դա է պատճառը, որ ավանդական պատմամշակութային զբոսաշրջային ձեւերից բացի, զբոսաշրջիկները նախընտրում են նաև ագրոտուրիզմը: Ագրոտուրիզմի զարգացման հնարավորությունների մասին«Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի հետ: 

-Պարոն Ապրեսյան, ի՞նչ վիճակում է ագրոտուրիզմը Հայաստանում: Կան արդյո՞ք զարգացման հնարավորություններ, նոր ծրագրեր:

-Նախ կուզեի շեշտել` ինչ է նշանակում ագրոտուրիզմ և ինչով է տարբերվում գյուղական տուրիզմից: Գյուղական տուրիզմը դա գյուղական վայրում, գյուղական ռեսուրսների օգտագոծմամբ զբոսաշրջությունն է, իսկ ագրոտուրիզմը դա, երբ զբոսաշրջիկը ինքն է մասնակիցը դառնում գյուղական կյանքին, գյուղական աշխատանքներին: Զբոսաշրջիկները մնալով հենց գյուղացու տանը, շփվելով գյուղական միջավայրի հետ, մասնակցելով գյուղացիական աշխատանքներին ուղղակիորեն մասնակիցն են դառնում գյուղական կյանքին:

Հայաստանում դրա հնարավորությունը մենք ունենք, այն արդեն զարգացման փուլում է տարբեր ուղղություններով՝ այգեգործության, խաղողագործության, անասնապահության, գինեգործության և ընդհանրապես գյուղերում իրականացվող տարբեր տեսակի մշակույթային միջոցառումներով:

Կան նոր ծրագրեր` հատկապես ուղղված գյուղական վայրերում զբոսաշրջային տների ձևավորմանը, որի արդյունքում գնալով ավելանում է զբոսաշրջային տների տարածվածությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Սրանք պետական, մասնավոր նաև միջազգային կառույցների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրեր են: Բացի դրանից, պետական աջակցությամբ իրականացվում են նաև տարբեր միջոցառումներ ՝ ավանդական տոնակատարություններ, փառատոներ, որոնք ուղղված են գյուղական համայնքներում տնտեսական ներուժի ինչպես նաև զբոսաշրջային ներուժի բացահայտմանը, զարգացմանը , ամրապնդմանը և ներկայացմանը` թե ներքին, թե միջազգային շուկային:

-Հայաստանի ո՞ր բնակավայրերն ունեն ագրոտուրիզմի զարգացման ներուժ:

-Ես կդժվարանամ ասել, թե որ գյուղական բնակավայրերը չունեն այդպիսի հնարավորություն: Կախված բնակլիմայական պայմաններից, կախված զարգացման առանձնահատկություններից, կախված տվյալ տարածաշրջանի ունեցած ռեսուրսներից, պարզապես ուղղվածությունները կարող են լինել տարբեր. որոշ վայրերում այգեգործական, որոշ վայրերում գինեգործական, որոշ վայրերում անասնապահական և այլն:

-Պատրա՞ստ են գյուղական ենթակառուցվածքները տուիզմի այդ տեսակի զարգացմանը: 

-Մենք չենք կարող ասել, որ պատրաստ չեն, չենք էլ կարող ասել, որ էլ անելիք չունենք: Ունենալով առաջընթաց` ունենք նաև խնդիրներ: Լինում է թե գիտելիքների զարգացման և թե ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտություն: Ինչպես արդեն նշել էի, կան նոր ծրագրեր և կան ծրագրեր, որ վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը և անհրաժեշտ մարդկային ռեսուրսների վերապատրաստմանը:

-Գյուղաբնակների մոտ կա՞ արդյոք գիտակցումն ու պատրաստակամությունը` իրենց տնտեսությունները ծառայեցնելու ագրոտուրիզմի զարգացմանը:

-Կա, բայց ոչ ամբողջությամբ: Այստեղ սեմինարների, տարբեր վերապատրաստումների միջոցով պետք է նախ բարձրացնել իրազեկության մակարդակը զբոսաշրջության նշանակության մասին, որ ներգրավվելով զբոսաշրջային այդ գործունեության մեջ` իրենք հնարավորություն կունենան լրացուցիչ եկամտի աղբյուր ունենալ, լրացուցիչ զբաղվածության հնարավորություն ունենալ, իրենց արտադրանքի համար ավելի լայն սպառման շուկաներ ունենալ և արտադրողականությունը ընդլայնելու հնարավորություն ունենալ: Բայց կա նաև մի շատ կարևոր պայման` ընդգրկվելով այս գործընթացների մեջ որպես ձեռ նարկատիրական գործունեություն, որը շահույթ է հետապնդում, երբևէ չպետք է չառևտրայնացվեն, պետք է պահպանեն իրենց ինքնատիպությունը, պահպանեն իրենց ավանդույթները, որ զբոսաշրջիկը հասկանա, որ գտնվում է Հայաստանում՝ հյուրընկալ հայի տանը: Եթե մենք կորցնենք մեր այդ հատկությունը, մեր հանդեպ հետաքրքրությունն էլ կկորչի:

- Կա՞ արդյոք հետաքրքրությունը դեպի հանգստի այս տեսակը:

-Այո, բավականին մեծ է և գնալով հետաքրքրությունն էլ մեծամում է: Օտարերկրյա զբոսաշրջիկները՝ հատկապես Եվրոպայից, հետաքրքրված են, և նրանցից շատերին այդքան էլ չեն հետաքրքրում շքեղ հյուրանոցներ, քաղաքային կյանք: Տեղաբնակների մոտ նույնպես սկսում է աճել հետաքրքրությունը:

- «Արմենպրես»-ը հարցում է անցկացրել Հայաստանում գործող մի շարք տուրիստական գոծակալությունների շրջանում և պարզել, որ հարցվածգործակալություններից ոչ մեկը չունի նման փաթեթ: Արդյոք դա պահանջարկի բացակայության հետևանք է:

-Տարբեր տուրիստական գործակալություններ տարբեր ուղղություններով են կենտրոնացած և քանի որ զբոսաշրջության այս ձևը համեմատած մյուս ձևերի  ավելի «երիտասարդ»  և զարգացող ուղղություն է, բնական է, որ ոչ բոլոր գործակալությունները կարող են կենտրոնացած լինել այս ուղղությամբ:

 Վահե Հակոբյան 

Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе