Պատրաստում ենք սոխով և ձվով կարկանդակ
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Ներկայացնում ենք մի բաղադրատոմս, որը հատկապես կհետաքրքրի այն մարդկանց, ովքեր երեկոյան ցանկանում են թեթև սնվել: Ամռան շոգ օրերին այս համեղ կարկանդակը կարող է հագեցնել քաղցը:
Անհրաժեշտ է 4 ձու, 7 ճաշի գդալ ալյուր, 1/3 թեյի գդալ սոդա, 200 գրամ թթվասեր, 1 ճաշի գդալ մայոնեզ, աղ (ըստ ճաշակի):
Միջուկի համար՝ 6 խաշած ձու, մեծ փունջ կանաչ սոխ, աղ (ըստ ճաշակի):
Սկզբում պատրաստեք խմորը: Սկզբում պետք է ձուն աղի հետ հարել, ավելացնել մայոնեզը, թթվասերը, ալյուրը և սոդան: Այնուհետև սոխը կտրատել, ձուն քառակուսի կտրատել, միջուկին ևս մի փոքր աղ ավելացնել: Թավայի մեջ պետք է կարագ քսել, ավելացնել խմորի կեսը, որից հետո միջուկը լցնել, իսկ վերջում ավելացնել մնացած խմորը:
Կարկանդակը պետք է 200°С ջեռոցում թխել: Ատամի փայտերի օգնությամբ կարող եք պարզել, եփե՞լ է արդյոք կարկանդակը, թե՝ ոչ:



