Կանադայի բնակիչը վիճակախաղով գրեթե 10 մլն դոլար Է շահել
МЕЖДУНАРОДНОЕԿանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի դեռեւս անհայտ բնակիչը 12,8 մլն կանադական դոլար (9,94 մլն դոլար) Է շահել առավել մեծ ժողովրդականություն վայելող ազգային վիճակախաղերից մեկով՝ «49-ից 6»-ով: Այդ մասին հայտնել են Atlantic Lottery ասոցիացիայի ներկայացուցիչները, որը երկրում անցկացնում Է շուր ջ տասը նմանօրինակ խաղարկություն:
Բացի այդ, խաղարկության եւս մեկ մասնակից 1 մլն դոլար (շուրջ 780 հազար դոլար) Է շահել որպես «սփոփիչ» մրցանակ: Վիճակախաղի այդ տոմսը վաճառվել Էր Քվեբեկի նահանգում:
Հունիսի 18-ին հայտնի Է դարձել, որ Օնտարիոյի նահանգի նույնպես դեռեւս անհայտ բնակիչը Lotto Max-ով՝ մեկ այլ տարածված ազգային վիճակախաղով, շահել Է 55 մլն կանադական դոլար (43 մլն դոլար): Բացի այդ, երկրի եւս երկու բնակիչներ կստանան 1-ական միլիոն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



