Ադրբեջանի բանակը խոշորամասշտաբ զինավարժանքներ է սկսել
ОБЩЕСТВОԱդրբեջանի զինված ուժերը զորքերի կառավարման մարմինների, զորամիավորումների եւ զորամասերի հետ օպերատիվ-մարտավարական զինավարժանքներ է սկսել անցկացնել, որոնք կտեւեն մինչեւ հունիսի 24-ը:
Վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, զինավարժանքներին կմասնակցեն 25 հազար զինծառայողներ, 300-ից ավելի միավոր տանկեր եւ զրահապատ մարտական մեքենաներ, 100-ից ավելի հրթիռային եւ հրետանային սարքավորումներ, մինչեւ 40 ռազմական ավիացիա եւ 30-ից ավելի հակաօդային պաշտպանության համակարգեր, ռազմածովային ուժերի նավերի միավորումներ եւ հատուկ նշանակության զորամասեր:
Զինավարժանքների համար շրջաններ են որոշվել մերձճակատային գոտու եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հրաձգարանները, ինչպես նաեւ Կասպից ծովի ադրբեջանական հատվածը:
Զինավարժանքների գլխավոր նպատակը հանդիսանում է զորքերի եւ մարտական համակարգերի կառավարման մեջ զորամիավորումների եւ միավորների հրամանատարության հմտությունների կատարելագործումը, ինչպես նաեւ բարդ պայմաններում ժամանակակից համաբանակային մարտի անցկացման մեջ մարտական ներդաշնակեցման ու մարտական տարրերի փոխգործողությունների մակարդակի բարձացումը:
Նշվում է, թե տվյալ զինավարժանքների առաձնահատկությունները կայանում են նրանում, որ դրանք անցկացվելու են սպառազինման մեջ առկա նոր տեխնոլոգիական միջոցների ու սպառազինության կիրառմամ՝ հաշվի առնելով պայմանական հակառակորդի ուժեղ պաշտպանության համակարգը:
Զինավարժանքների փուլերից մեկում կկատարվեն նաեւ մարտական հրաձգություններ:
Հետաքրքիր է, որ ադրբեջանական բանակի այսօր սկսված խոշորամասշտաբ զինավրաժանքները համընկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ բանակցությունների մեկնարկի հետ:



