Կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կմրցեն նույն պաշտոնի համար
ПОЛИТИКАՍյունիքի մարզի Ախլաթյան եւ Դարբաս համայնքներում հուլիսի 10-ին տեղի կունենան գյուղապետի ընտրություններ:
Արդեն այսօր այս երկու համայնքներում միասին վերցրած հինգ առաջադրված թեկնածու կա՝ երեքը՝ Ախլաթյան, երկուսը՝ Դարբաս համայնքում:
Ախլաթյանում առաջադրվել են հետեւյալ թեկնածուները՝ Արոտօգտագործողների միավորման կոոպերատիվի նախագահ, ՀՀԿ-ական Անաստաս Բաբայանը, համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, դաշնակցական Արկադյա Բադալյանը եւ անկուսակցական Հովհաննես Հակոբյանը: Առաջին երկուսը առաջադրվել են իրենց կուսակցություններից, իսկ վերջինն ինքնառաջադրմամբ է հանդես եկել:
Դարբասում այս պասհին կա ընդամենը երկու առաջադրված թեկնածու՝ գյուղի միջնակարգ դպրոցի պահակ, ՀՀԿ-ական Ռոբերտ Խաչատրյանը եւ «Հակոբջանյան եւ Գալստյան» ՀԷԿ-ի օպերատոր, ԲՀԿ-ական Սաշա Ստեփանյանը: Առաջինն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, երկրորդը՝ ինքնառաջադրվել:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



