Ավետ Բարսեղյանը, Արմինկան, Արեւիկ Ուդումյանը եւ ուրիշներ՝ Գոհար Գասպարյանի հարսանիքին
ФОТО
Հունիսի 19-ին կայացավ հաղորդավարուհի, «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի եւ իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանիհարսանեկան արարողությունը։ Իր կյանքի ամենակարեւոր օրը Գոհարը ներկայացել էր Ֆաինա Հարությունյանի մոդելավորած զգեստով։ Գոհարի եւ Նարեկի պսակադրությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցում։
Զույգի հարսանիքին հրավիրված են եղել հարազատներ, մտերիմ բարեկամներ, Հանրային հեռուստաընկերության անձնակազմից գործընկերներ, ինչպես նաեւ ընկերներ։ Երեկոյի հանդիսավարն էր Ավետ Բարսեղյանը։
Հարսենական տորթն ու թխվածքաբլիթներն իրենց գեղեցիկ տեսքով եւ դիզայնով ավելի էին քաղցրացնում մթնոլորտը։
Համացանցում հայտնված լուսանկարներից պարզ է դառնում, որ հայտնի հյուրերից ներկա են եղել երգչուհի Արմինկան, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը՝ ամուսնու հետ, պարուհի Վարդուհի Ալեքսանյանը եւ ուրիշներ։
Տեսանյութն ` այստեղ
Աղբյուրը` NEWS.am STYLE




















































