ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներգործության է ենթարկել կարկտավտանգավոր 11 ամպ
ОБЩЕСТВОՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին ընդամենը թվով 11 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 11 ամպ, կատարվել է 2307 կրակոց: Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հունիսի 19-ին, ժամը 17.07-ից մինչև 17.41-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 2 կայանքներից Շիրակի մարզի Բագրավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 480 կրակոց:
Հունիսի 19-ին, ժամը 15.10-ից մինչև 16.35-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 3 կայանքներից Շիրակի մարզի Ազատան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 480 կրակոց:
Հունիսի 19-ին, ժամը 14.40-ից մինչև 15.10-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 3 կայանքներից Կոտայքի մարզի Արգել և Զորավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1006 կրակոց:
Հունիսի 19-ին, ժամը 13.20-ից մինչև 13.35-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 3 կայանքներից Շիրակի մարզի Հացիկ և Մայիսյան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 341 կրակոց:



