Գոհար Գասպարյանը հարսի զգեստով (լուսանկար)
ФОТО
Tert.am-ը գրում է․
Գոհար Գասպարյանը լքեց ցանկալի հարսնացուների ցանկը: Tert.am Youth-ին հայտնի է դարձել, որ այսօր՝ հունիսի 19-ին տեղի է ունեցել հաղորդավարուհի, Եվրատեսիլում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի պսակադրությունը։
28-ամյա հաղորդավարուհու ընտրյալը «ԼեգալԼաբ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, Ծիրանի մշակութային հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանն է։
Գոհարի ապագա ամուսինն ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը, նաև նկարիչ է: Նարեկը ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյանի թոռն է:
Զույգը նշանադրվել էր նախորդ տարվա դեկտեմբերին: Հաղորդավարուհու հարսանեկան զգեստի հեղինակը դիզայներ Ֆաինա Հարությունյանն է: Պսակադրությունը տեղի է ունեցել Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում:
Խնջույքը նախատեսված է անցկացնել «Դալան» արվեստի սրահում: Տեղեկացել ենք նաև, որ զույգը շքեղ խնջույքներ չի սիրում և մտադիր է հարսանեկան երեկոն սեղմ շրջանակում նշել:




















































