Օռլանդո քաղաքում հոգեբանական աջակցության ծրագրին կմասնակցեն թերապեւտ շներ
МЕЖДУНАРОДНОЕՖլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքում, որտեղ գիշերային ակումբում զանգվածային սպանդ էր տեղի ունեցել, հոգեբանական աջակցության ծրագրի շրջանակներում կաշխատեն ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի 12 շուն, գրում է The New York Times-ը:
Շները ուղեկցորդների հետ այցելել են հիվանդանոցներ եւ եկեղեցիներ, որտեղ նրանց հետ շփվել են զոհերի ընտանիքները, ահաբեկչությունից տուժածներն ու արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները: Կենդանիները K-9 Comfort Dogs թիմի կազմում են, որը ձեւավորվել է լյութերանական բարեգործական ֆոնդի աջակցությամբ:
Կազմակերպության նախագահ Թիմ Հեթցները պատմել է, որ շները թույլ են տալիս մարդկանց իրենց ապահով զգալ եւ վշտի րոպեներին թեթեւացնել սթրեսը:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



