Թեհրանը հաստատել է 100 մարդատար Boeing ինքնաթիռ գնելու համաձայնագիրը
МЕЖДУНАРОДНОЕԻրանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ Թեհրանը և Boeing-ը համաձայնության են հասել ընկերությունից 100 մարդատար ինքնաթեռ գնելու վերաբերյալ, հայտարարել է քաղաքացիական ավիացիայի իրանական ընկերության ղեկավար Ալի Աբեդզադեն, հայտնում է RIA Novosti-ն:
«Մեր երկրում կա 250 ինքնաթիռ, 230-ը անհրաժեշտ է փոխարինել»,- ասել է Աբեդզադեն: Նա նաև ավելացրել է, որ գործարքը դեռևս պետք է հավանություն ստանա ԱՄՆ կառավարության կողմից:
Իրանը Boeing ընկերության հետ նախնական համաձայնության է հասել ավելի քան 100 մարդատար ինքնաթիռ ձեռք բերելու վերաբերյալ, երեքշաբթի հայտնել են լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին: Ըստ տեղեկատվության` դեռևս անհրաժեշտ է, որ գործարքը հավանություն ստանա ԱՄՆ իշխանությունների կողմից , որը ենթադրում է ինչպես ուղղակի գնումներ, այնպես էլ ինքնաթիռների լիզինգ:



