Նախարարներին ներկայացվեց «Շանթ-2015» զորավարժությունների կարգն ու մեթոդաբանությունը
ОБЩЕСТВОՀՀ նախագահի հրամանագրով սեպտեմբերի 3-6-ը ՀՀ նախագահի գլխավորությամբ կանցկացվեն «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որի կարգն ու մեթոդաբանությունը կառավարության` օգոստոսի 13-ի նիստում ներկայացվեց գերատեսչությունների ղեկավարներին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ստեղծված աշխատանքային խմբի յուրաքանչյուր գերատեսչության ներկայացուցչի հետ տարվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ:
«Ի տարբերություն նախորդ տարիների, անցկացրել ենք ցուցադրական մի քանի պարապմունք, որոնք ուղղված են եղել ընդհանուր տեսական և գործնական գիտելիքների բարձրացմանը և նաև նախապատրաստական աշխատանքներին: Խնդրում եմ ուսումնասիրել ներկայացված կարգը, որպեսզի զորավարժություններն անցկացնենք բարձր մակարդակով»,- դիմելով նախարարներին՝ ասաց Օհանյանը:



