Ереван, 25.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հային պետք են ամուր ոտքեր. քուվեյթահայ գործարարի ներդրումներով Երևանում դռները բացեց «Հելիոս պոդոլոգիան»

ОБЩЕСТВО

Հայաստանի տնտեսության մեջ և առողջապահական համակարգում արդեն մոտ տասը տարի ներդրում ունեցող սփյուռքահայ գործարար Հելեն Ազարյանը նոր կենտրոն է հիմնում Հայաստանում` ստեղծելով նոր աշխատատեղեր:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` բժշկական կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, 2013 թվականին Տարվա լավագույն կին գործարար ճանաչված Հելեն Ազարյանը, բարձրաստիճան այլ հյուրեր, ճանաչված բժիշկներ: Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին Հրանուշ Հակոբյանը, մաշկաբան-վեներոլոգ, պրոֆեսոր Էդուարդ Դանիելյանը և Հելեն Ազարյանը:

«Հելիոս» բժշկական առաջին կենտրոնը քուվեյթահայ գործարարը բացել է 2007թ.՝ առողջ ու գեղեցիկ ապրելակերպիտարածման գաղափարախոսությամբ` մատուցելով էսթետիկ և բուժական ծառայություններ: Անցած տարիների ընթացքումկենտրոնն ընդլայնել է ծառայությունների ցանկը՝ աշխատատեղով ապահովելով մի քանի տասնյակ մարդուայսօր արդենԵրեւանի սրտում՝ Ամիրյան 27/1 հասցեում, իր դռներն է բացում մեծ, ընդարձակ ու ժամանակակից բժշկական նոր կենտրոն՝Հայաստանում առաջին անգամ ոտնաթաթի խնամքին տալով բուժական նշանակություն: «Հելիոս պոդոլոգիան» մատուցումէ ոտնաթաթի և ձեռքերի բժշկական խնամքի ծառայություններ` «Անհոգ հետք» կարգախոսի ներքո:  

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նորաբաց կենտրոնում շրջելուց հետո լրագրողների հետ կիսվեց տպավորություններով:«Հելիոս»-ն արդեն 10 տարի է` գործում է Հայաստանում, իրեն դրսևորելով փայլուն կերպով, ներդնելով նոր մշակույթ, նոր մոտեցում, նոր տեխնոլոգիա: Այդ ամենը մեծ ազդեցություն ունեցավ մեր կանանց գեղեցիկ տեսքը պահպանելու հարցում: Այսօր էլ փորձել են հասկանալ ոտնափաթի հետ կապված խնդիրները և, ընդլայնելով իրենց ծառայությունները, օգտակար գործ են անում այդ խնդիրն ունեցող մարդկանց համար` կին, թե տղամարդ»,-ասաց նախարարը: Նա շնորհա կալություն հայտնեց կենտրոնի հիմնադիր, բժիշկ Հելեն Ազարյանի սփյուռքահայ ամուսնուն` Ֆիլիպ Փաթաթանյանին, որ շռայլորեն ներդրումներ է կատարել ու քաղաքի սրտում գեղեցիկ ու գրավիչ կենտրոն է հիմնել: «Կենտրոնի մեծագույն առավելությունը նաև նրանում է, որ Հելեն Ազարյանը կարողացել է գիտնականներ ունենալ իր կողքին, ինչպիսին պրոֆեսոր Դանիելյանն է: Քանի որ միայն այս դեպքում կարող են արդյունքները գոհացուցիչ լինել: Ցանկանում եմ «Հելիոս»-ի ցանցը տարածում գտնի Հայաստանի տարբեր շրջաններում»,-ավելացրեց նախարարը:

Կենտրոնի հիմնադիր Հելեն Ազարյանի խոսքով` իրենց հիմնական նպատակն ուժերը միավորելն ու հայ հասարակությանը բարձրակարգ ծառայություններ մատուցելն է: Նա վստահեցրեց, որ կենտրոնը հավասարաչափ նախատեսված է և կանանց, և տղամարդկանց համար: «Գիտակցելով, որ հային պետք են ամուր ոտքեր, որոշեցինք ունենալ նաև կենտրոն, որի ուղղվածությունը կլինի ոտնաթաթերի ու եղունգների խնդիրների բուժումը»,-ասաց նա: Անդրադառնալով կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների որակին` Հելեն Ազարյանն ընդգծեց, որ այնտեղ կիրառվում են գերմանական առաջատար տեխնոլոգիաեր, սարքավորումներ: «Նշեմ նաև ստերիլության մասին: Երբ գնում ենք ոտնաթաթի կամ եղունգի խնամքի, մեր մեջ միշտ էլ եղել է հիվանդություններով չվարակվելու վախը: Այդ հարցին ևս լուրջ ուշադրություն ենք դարձրել»,-նշեց զրուցակիցը:

Լինելով սփյուռքահայ գործարար, ով արդեն հաջողության որոշակի պատմություն է կերտել` Հելեն Ազարյանը խորհուրդ տվեց հետևել իր օրինակին ու ներդրումներ կատարել հայրենիքում: «Իհարկե,այդ խորհուրդը միշտ էլ եղել է իմ կողմից. եթե պետք է գործ հիմնադրել այլ տեղ, ինչու ոչ Հայաստանում: Սա է մերը, ինչքան էլ դրսում ներդնենք, դա չի դառնալու մերը, և չգիտենք` ինչ է մեզ սպասվում դրսում: Խորհուրդ կտամ մի քիչ համբերատար և ուժեղ լինել, գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,-հավելեց կին գործարարը:

«Հելիոս պոդոլոգիա» կենտրոնում մեկտեղվել են և պոդոլոգիական` բուժական, և էսթետիկ բաժինները: Կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել ինչպես աշխատանքի բերումով բարձրակրունկ կոշիկներ կրող կանայք ու նեղ կոշիկներով երկար ժամանակ անցկացնող տղամարդիկ, այնպես էլ՝ տարեցներն ու երեխաները, ում մոտ կարող են ի հայտ գալ տարիքային խնդիրներ: 

Պրոֆեսոր, մաշկաբան Էդուարդ Դանիելյանն էլ նկատեց, որ հայաստանյան այս կենտրոնը ոչնչով չի զիջում արտասահմանյան բուժական ու էսթետիկ կենտրոններին, դեռ մի բան էլ ավելին` հայ մասնագետներն առավել հոգատար են ու բարեխիղճ: «Ուրախալի է, որ այս կենտրոնի հիմնադիր-տնօրենը` բժիշկ Հելեն Ազարյանը, ունենալով մեծ ցանկություն Հայաստանում օգտակար գործ կատարելու և ունենալով նյութական հնարավորություններ, մեկը մյուսի հետևից երրորդ օջախն է բացում Երևանում»,-ասաց նա: Պրոֆեսորը հիշեցրեց, որ մաշկավեներաբանությունը բժշկական այլ մասնագիտացումների հիմ քն է, իսկ արդեն 2021 թվականին կլրանա մասնագիտության 100-ամյակը:

 «Հելիոս պոդոլոգիա» կենտրոնի ավագ մասնագետ, պոդոլոգ Ռուզաննա Սարգսյանը ներկայացրեց կենտրոնի ծառայություններից օգտվելու ընթացակարգը: Նրա խոսքով` անհրաժեշտ է նախապես գրանցվել, որից հետո այցելելով կենտրոն առաջնահերթ կատարվում է ախտորոշում, վերցվում են նմուշներ, ուղարկվում հետազոտություն: «Անալիզները պատրաստ լինելուց հետո որոշվում է խնդիրն ու կատարվում բուժում: Այն ամբողջությամբ իրականացվում է այս կենտրոնում: Ունենք նաև էսթետիկ բաժանմունք, որն արդեն իր նպատակին ծառայում է խնդիրը վերացնելուց հետո: Կենտրոնի բժշկակն ծառայություններն ուղղված են ոտնաթաթի ներաճած եղունգների, սնկային ախտորոշումով եղունգների խնդիրների, կրունկների ճաքերի, գորտնուկների, մաշկի կոշտուկների վերացմանը: Այստեղ հրաժեշտ կտաք նաև ձեռքերի մաշկի և եղունգների հետ կապված խնդիրներին»,-ասաց Ռուզաննա Սարգսյանը:

Նա վստահեցրեց, որ ծառայությունները բավական մատչելի են: «Ծառայությունները սկսվում են 1500, 2000, 3000  դրամից ու, կախված խնդիրների բարդությունից, գները, բնականաբար, աճում են»,-հայտնեց ավագ մասնագետը:

Էսթետիկ ծառայություններն էլ ներառում են էսթետիկ պեդիկյուր, ՍՊԱ պեդիկյուր, ապարատային պեդիկյուր, ապարատային մանիկյուր, ոչ ապարատային մանիկյուր, ՍՊԱ մանիկյուր: Բոլոր աշխատանքները տարվում են հանրահայտ ամերիկյան Jessica ապրանքանիշի նյութերով` ոչ միայն ՍՊԱ ծառայությունների համար, այլ էսթետիկ մանիկյուր-պեդիկյուրի: Բոլոր նյութերն ունեն բուժական ուղղվածություն եւ անգամ էսթետիկ պրոցեդուրաներն ուղղված են վերականգնելու եւ խնամելու բնական եղունգներն ու մաշկը:

Մեծ հնարավորություն է ընձեռվում հաճախորդին ձեռք բերելու Jessica ապրանքանիշի բոլոր պարագաները, այն ավելի լայնորեն ներկայացվում են, քանի որ «Հելիոս» բժշկական կենտրոնը Jessica-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Կենտրոնում լայնորեն կիրառվում է նաև բժշական ուղղվածություն ունեցող Gehwol ընկերության տեսականին: 

 

Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев