Խնձորով և մեղրով բուլկի
ЛАЙФԲաղադրիչներ
- ձու - 1 հատ
- կաթ - 1/3 բաժակ
- չամիչ - 11 գր
- շաքարավազ - 1/4 բաժակ
- մեղր - 1 ճ/գդ
- խնձոր - 1 հատ (կանաչ, կեղևազատած, սերմերը հանած և խոշոր քերիչով անցկացրած)
- դարչին - 1 թ/գդ
- վանիլին - 1 թ/գդ
- ալյուր - 1/3 բաժակ
- կարագ - 50 գր
- աղ - 1 թ/գդ
Պատրաստման եղանակ
- Չափաբաժինները՝ 8-10: Շատ համեղ բուլկիներ են, եթե շատ եք պատրաստել, ապա սառցարանում պահեք, իսկ հարկ եղած դեպքում հանեք և միկրոալիքային վառարանում տաքացրեք: Շատ հարմար է հատկապես այն դեպքերում, երբ անսպասելի հյուրեր են գալիս և պետք է արագ ինչ-որ բան ձեռնարկել: Ընդամենը մի քանի րոպեում թխվածքի հարցը կարող եք լուծված համարել: Խմորիչը կաթի հետ խառնում ենք, ավելացնում ենք ձուն, մեղրը, վանիլինը և քերած խնձորը (հյութի հետ միասին), լավ խառնում ենք, ավելացնում ենք մաղած ալյուրը, շաքարավազն ու դարչինը, կրկին խառնում ենք, այնուհետև ավելացնում ենք կարագն ու աղը և հունցում ենք մինչև համասեռ զագված ստանանք: Անհրաժեշտության դեպքում ալյուր ենք ավելացնում: Խմորը գնդում ենք, դնում ամանի մեջ և անձեռոցիկով ծածկում, մոտ 1 ժամ թողնում ենք, որպեսզի խմորը հասունանա և չափերով 2 անգամ ավելանա:

- Խմորը հասունանալուց հետո, տեղափոխում ենք ալրապատ սեղանի վրա, ոլորաձև գրտնակում ենք, հավասար մասերի կիսում և կլոր բուլկիներ ձևավորում: Բուլկիները տեղափոխում ենք յուղապատ տապակի մեջ և ածելիով բուլկու վրա խաչաձև կտրվածք ենք անում: Անձեռոցիկով ծածկում ենք և մոտ 30 րոպե թողնում ենք խմորը հասունանա: 1 ճ/գդ կաթը դեղնուցի հետ խառնում ենք և քսում հասունացած բուլկիների վրա, այնուհետև քունջութ ենք ցանում: Թխում ենք մոտ 30 րոպե՝ (թխվելու ժամանակահատվածը կախված է ջեռոցի առանձնահատկություններից և բուլկիների չափերից) նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

- Բարի ախորժակ:

1 բաժակ կաթ կամ թեյ ու մի քանի բուլկի և նախաճաշի ուրախ տրամադրությունն ապահովված է 
1
«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Случай на избирательном участке 14\43. Избиратель протягивает руку и берет только бюллетень №7



