Երասխի մոտ խոշոր վթարի հետևանքով վիրավորներից մեկի վիճակը ծանր է
ОБЩЕСТВОԵրասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով Արարատի և Վեդու բժշկական կենտրոններում գտնվող 7 վիրավորների առողջական վիճակը կայուն վերահսկելի է:
Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից,
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. ախտորոշումը` ձախ ձեռքի առաջին մատի տրավմատիկ անդամահատում: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Կատարվում է ախտորոշմանը համարժեք բուժում: Նշենք, որ տուժածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, գանգուղեղի վնասվածք, արյունազեղում: Տուժածի վիճակը ծանր է: Կատարվում են անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցառումները:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России
5
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...



