ԱՄՆ-ում կինն իր 5-ամյա որդուն փրկել է լեռնային առյուծի երախից
ОБЩЕСТВОԱՄՆ Քոլորադո նահանգում կինը փրկել է իր 5-ամյա երեխային լեռնային առյուծի հարձակումից, հաղորդում է NBC News-ը:
Նշվում է, որ կենդանին հարձակվել է երեխայի վրա այն ժամանակ, երբ վերջինս ավագ եղբոր հետ խաղում էր տան մոտ:
Մոր խոսքով, ինքը խոհանոցում է եղել, երբ ուժեղ բղավոց է լսել: Կինը դուրս է եկել փողոց ու տեսել, որ մեծ առյուծը հարձակվել է որդու վրա: Նրան հաջողվել է փրկել երեխային՝ խլելով նրան առյուծի երախից: Տղայի հայրն անմիջապես շտապօգնություն է կանչել:
Փոքրիկը վնասվածքներ է ստացել դեմքին, գլխին ու պարանոցին, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կինը եւս աննշան քերծվածքներ է ստացել ձեռքերին ու ոտքերին:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



