Ժաննա Բուտուլյան, Ելենա Բարիսենկոն, Լենա Ղազարյանը և այլոք՝ Նարեկ Մակարյանի և Ամասի տեսահոլովակի պրեմիերային
ФОТО
Blognews.am-ը գրում է.
Երեկ Երևանի ակումբներից մեկում կայացավ Նարեկ Մակարյանի և ԴՋ Ամասի «Just Belivе» երգի պրեմիերան: Երեկոյին ներկա էին ինչպես հայտնի մարդիկ, այնպես էլ Նարեկի և Ամասի ընկերները և հարազատները:
«Իմ և ռեժիսոր Սերժ Գաբյանի միտքն էր, առաջարկեցինք որ երգը Նարեկը կատարի: Տեսահոլովակի ծախսերը միասին ենք հոգացել: Տեսահոլովակի վստահեցինք Սերժին, ով ամեն դեպքում հետաքրքիր լուծումներ է տվել: Մենք կոմերցիա չենք հետապնդում, սա պարզապես արել ենք, քանի որ մեր դուրը գալիս է: Ես դեմ չեմ լինի, եթե կարողանանք մեր արած ծախսը հանել, բայց եթե անգամ այդպես չլինի՝ ես չեմ նեղվի»,-BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց Ամասը
Ամասի և Նարեկի «Just believe»-ը հավակնում է դառնալ ամառային ակումբային հիթ, իսկ տեսահոլովակի լուծումները և բիթերը, պարզապես ստիպում են վայլելել: Մոտավորապես չորս նկարահանման օր են ունեցել, իսկ մոնտաժային ընթացքը ևս երկար է տևել:
«Երբ Ամասի հետ տեսանք տեսահոլովակի վերջնական արդյունքը, ես էլ նա էլ շատ ոգևորված էինք: Այս տեսահոլովակը, ոչ թե մրցում է հայկական շուկայում իր որակական հատկանիշներով, այլ հավակնում է լինել նաև արտասահմանյան շուկայում»,-ավելացրեց Նարեկը
Իսկ այն հարցին, ի՞նչու է յուրաքանչյուր իր տեսահոլովակի պրեմիերան շնորհանդեսով անում՝ Նարեկը պատասխանեց. «Համաձայն եմ, որ ծախսեր եմ ինձ թույլ տալիս, բայց պետք է ասեմ, որ ուրախանում եմ, երբ առաջինը ընկերներիս հետ եմ կիսում այս ուրախությունը: Այն էլ այս աշխատանքով, որտեղ դրված է սեր, հոգի և կոմերցիոն նպատակ չունի: Սա պարզապես արել ենք, մեր համար: Կարծում եմ՝ մեր երգը իր հաջողությունը կունենա»:
Մեր այն հարցին, արդյոք պատրաստվում է կոմերցիոն տեսահոլովակներ ներկայանցել՝ երգիչը կես կատակ կես լուրջ պատասխանեց. «Պատկերացրեց, ես ոսիկ եմ գտել, և խնդիր չունեմ մոտակա տաս տարին տեսահոլովակ նկարահանելու: Եթե հիշում եք, «Քեզ հետ, առանց քեզ» երգը, որ մեկ տարի առաջ ներկայացրեցի. ես ինքս էլ չէի անկնալում որ այդ երգն այդչափ կսիրվի, և կոմերցիոն կլինի: Պատկերացրեց այդ երգն արդեն երեք երկրում երգում են և գնել են ինձանից կատարելու իրավունքները»:
Խոսելով սերիալային գործունեության մասին՝ ավելացրեց. «Շատ ունեմ առաջարկներ, բայց որոշել եմ ուղղվածությունը երաժշտական առումով տանել, ամեն դեպքում գոնե այս տարի: Շատ բարդ է խաղալ սերիալում և միևնույն ժամանակ զբաղվել երաժշտությամբ»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի




















































