Ռուսաստանն անգամ 1 օրով չի դադարեցրել Թուրքիա գազամատակարարումը՝ չնայած դժվարություններին. Պուտին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանն անգամ մեկ օրով չի դադարեցրել Թուրքիա գազամատակարարումը՝ չնայած դժվարություններին։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք անգամ մեկ օրով չենք դադարեցրել Թուրքիա գազամատակարարումը՝ չնայած բոլոր դժվարություններին։ «Երկնագույն հոսքը» գործարկվում է ամբողջական ծավալով Սև ծովի հատակով։ Ցամաքային ուղիներով մատակարարումները նույնպես իրականացվում են ամբողջական ծավալով»,- նշել է ՌԴ նախագահը։
«Երկնագույն հոսք» գազամուղով ռուսական գազը Սև ծովի հատակով հասցվում է Թուրքիա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։



