Հորն ասել են, գալիս է Ռուսաստանից. մահացած զինծառայողին կհուղարկավորեն հայրենի գյուղում
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է.
Հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում հունիսի 17-ին մահացած 19-ամյա զինծառայող Հրանտ Գրիգորյանի՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող հորն արդեն տեղեկացրել են որդու մահվան մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Մրգավան գյուղի գյուղապետ Արմեն Հարությունյանը՝ նշելով, որ մահացած զինծառայողի հայրն արդեն ճանապարհին է, գալիս է: Գյուղապետը նշեց, որ չնայած Գրիգորյանների ընտանիքն ապրում է Արտաշատում, բայց մահացած զինծառայողի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը տեղի կունենա հայրենի գյուղում՝ Մրգավանում. «Արդեն ասել են հորը, գալիս է արդեն, այսօր Հայաստանում կլինի»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հրանտ Գրիգորյանն արմատներով Արարատի մարզի Մրգավան գյուղից է, սակայն, ընտանիքով բնակվում է Արտաշատում: Նրա հայրը Ռուսաստանում արտագնա աշխատանքի է, ընտանիքն այնքան էլ լավ պայմաններում չի ապրում: Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմանում, հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:



