ԱՆ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունը. 2 միլիարդ դրամի հասնող չարաշահումների մասին է.«Ժողովուրդ»
ОБЩЕСТВО«ՀՀ առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության պատմությունը այդպես էլ հստակ չի պարզաբանվում։ Նշվում է միայն, որ ձերբակալվածները մեղադրվում են բժշկական կեղծ ուղեգրեր պատրաստելու և տրամադրելու մեջ։ «Ժողովուրդ»–ին լուրեր հասան, որ խոսքը մոտ 2 միլիարդ դրամի հասնող չարաշահումների մասին է։ Այս պատմության մեջ, սակայն, ամենակարևոր և մինչ օրս չպարզաբանված հանգամանքը ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի դերակատարության հարցն է։ Ինչպես հայտնի է՝ քրեական գործի հիմքում ընկած չարաշահումները տեղի են ունեցել 2012-ից 2014 թվականներին, այսինքն՝ Դերենիկ Դումանյանի պաշտոնավարման շրջանում։ Արդյոք նախարարը տեղեկացված չի եղել, թե իր ղեկավարմանը հանձնված գերատեսչությունում ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում։ Նման տարբերակը քիչ հավանական է։ Ուստի առաջիկայում Սերժ Սարգսյանը կորոշի նախկին նախարարին գովազդային նպատակներով զոհե՞լ, թե՞ պահել՝գալիք ընտրություններում «օգտագործելու» համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



