Ереван, 03.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Միստր X-ի կինը՝ Հայաստան վերադառնալու և ընտանիքի համալրման մասին

ЛАЙФ


Life.panorama.am-ը զրույցել է ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, երգահան Սվետլանա Բոսնոյանի հետ, ով երգիչ Արթուր Հակոբյանի՝ նույն ինքը Միստր X-ի կինն է:

Սվետլանա, նախ կցանկանամ պատմեք ձեր մասին՝ ինչպե՞ս հայտնվեցիք օվկիանոսիցայն կողմ:

- 2012թ-ի օգոստոսից ծնողներիս հետ մշտական բնակություն եմ հաստատել Միացյալ Նահանգներում: Սա մեր ընտանիքի երկար սպասված վերամիավորումն էր մեր գերդաստանի հետ, քանի որ իմ գրեթե բոլոր ազգականները շատ վաղուց արդեն ապրում էին Միացյալ նահանգներում:

Ապրելով դրսում՝ որքան կարեւոր է տվյալ շրջապատին ու միջավայրին ինտերգվելը,նույնքան եւ նույնիսկ ավելի կարեւոր է պահպանել հայկական արմատներինհամապատասխան տեսակը. այս առումով դուք եւ Ձեր ընտանիքը որքանո՞վ եքկարողացել հավատարիմ մնալ ազգայինին:

- Այստեղ ապրելով՝ տանը անպայման խոսում ենք հայերեն, օրինակ ծառայելով կրտսեր սերնդին, դիտում ենք հայկական հեռուստատեսություն, հետևում հայրենիքից լուրերին, ուրախանում հաջողություններով, իսկ օրհասական պահերին` մտահոգվում, մշտապես հայկական եկեղեցի ենք գնում ` ամուր պահելով կապը հայ համայնքի հետ: Մենք բոլորս հայ մշակույթի կրողն ենք հանդիսանում՝ ունենալով հայրենիքը մեր սրտում:

Գիտեմ, որ յուրաքարնչյուր հայ, անկախ բնակության վայրից, իր գեներին հատուկջերմությամբ հետեւում է հայրենիքում կատարվող իրադարձություններին, ԱՄՆ-ի հայհամայնքի, այդ թվում եւ Ձեր վերաբերմունքը Հայաստանի եւ այստեղ կատարվողյուրաքանչյուր երեւույթի հանդեպ ինչպիսի՞նն է ըստ Ձեզ:

- Հայտնի է, որ Սփյուռքի դերը Հայաստանի զարգացման հարցում շատ մեծ է և Կալիֆորնիայի հայ համայնքը հստակ գիտակցում է այդ փաստը՝ իր բոլոր լծակները գործադրելով, ջանք ու եռանդ չխնայելով թե հայապահպանության և թե հայրենիքին օգնության գործում:

Սվետլանա, ԱՄՆ-ի հայ համայքի համար ներկայացնում եք «Խաչմերուկ» հաղորդաշարը,հաղորդման շրջանակում ամենատարբեր ոլորտներից եք հյուրեր ընդունում, հետաքրքիրէ՝ հյուրեր ընտրելիս ավելի շատ ի՞նչի վրա եք շեշտը դնում:

-Արդեն շուրջ 3 ու կես տարի է ինչ «Խաչմերուկ» հեռուստանախագիծը եթերում է և շարունակում է հեռուստադիտողին ներկայացնել համայնքում տեղի ունեցող մշակութային անցուդարձը՝ լուսաբանելով մեր հայրենակիցների նոր ձեռքբերումները: Պատահում է, որ հյուրս ինքն է ցանկություն հայտնած լինում իր նորությունները լուսաբանել հենց իմ հաղորդման ընթացքում, լինում է նաև, որ որևէ լուր հայտնվում է իմ ուշադրության կենտրոնում և ես եմ հրավեր նախաձեռնում:

Դուք նաեւ ստեղծագործում եք ու Ձեր հեղինակած շատ երգեր դարձել են հայկականերգարվեստի ամենասիրված հիթերը: Սա պարտավորեցնո՞ղ է:

- Իհարկե պարտավորեցնող է  այնքանով, որ ամեն անգամ փորձում եմ էլ ավելի գեղեցիկ ստեղծագործությամբ հանդես գալ:

Կա՞ն արտիստներ, որոնց համար առավել սիրով եք ստեղծագործում, ովքե՞ր են նրանք:

- Արդեն հասցրել եմ համագործակցել գրեթե բոլոր ճանաչված արտիստների հետ և բոլորի երգերի համար էլ ստեղծագործել եմ հաճույքով: Երգի խոսքեր գրելիս՝ երգիչից բացի կարևոր է նաև աշխատանքը երաժշտության հեղինակի հետ:

Որպես ստեղծագործող՝ հաստատ կհետեւեք հայկական երգարվեստում տեղի ունեցողիրադարձություններին: Ուզում եմ լսել Ձեր գնահատականը այս ոլորտի հանդեպ, քանիոր շատերի կարծիքով մենք «անդունդին» ենք մոտենում:

- Ենթադրվում է, որ արվեստագետները պետք է ճաշակ թելադրեն հանրությանը, բայց ժամանցի բնագավառում տնտեսագիտության օրենքն է իշխում ` «Պահանջարկն է ծնում առաջարկ»: Այսօր հեռուստաէկրաններից հնչում է երաժշտություն, որը երևի թե «պահանջվել է» տարիներ առաջ, բայց սա հավերժական չէ՝ վաղը կհնչի այն երաժշտությունը, որը այսօր կպահանջենք: Ըստ իս՝ ամեն ինչ հանրության ձեռքում է թե անդունդին հասցնելը և թե անդունդից հանելը:

Սվետլանա, չեմ կարող չանդրադառնալ նաեւ Ձեր եւ Արթուրի ամուսնությանը, այստեղիհայերը ոգեւորությամբ են հետեւում Ձեր լուսանկերներին. մի փոքր կպատմե՞ք Ձերնորակազմ ընտանիքից: Հետաքրքր է՝ դուք եւ Արթուրը թեկուզեւ հյուրի կարգավիճակովՀայաստան այցելելու պլաններ չունե՞ք:

- Մեր նորաստեղծ ընտանիքի կյանքում հիմա աշխատանքային եռուզեռ է, Արթուրը շուտով պատրաստվում է ելույթ ունենալ Բոստոնում, ապա Կանադայի Տորոնտո քաղաքում, հոկտեմբերին էլ՝ Վաշինգթոնում: Անհամբեր սպասում ենք, թե երբ կկարողանանք այցելել նաև հայրենիք:

Իսկ Ձեր գեղեցիկ ընտանիքում համալրում չի՞ սպասվում  արդյոք:

- Համալրումների մասին կխոսենք մի փոքր ավելի ուշ :

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»