Ողբերգական ավտովթար Լոռիում. Մեքենայի վարորդն ու 6 ուղևորները ողջ-ողջ այրվել են (ֆոտո). lorinews.am
ОБЩЕСТВОԱյսօր՝ հունիսի 6-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին՝ Սարատովկա գյուղի սկզբնամասում:Lorinews.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ժամը 00:40-ի սահմաններում Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մեքենայում գտնվող վարորդն ու 6 ուղևորները ողջ-ողջ այրվել են: Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Տաշիրի հրշեջ փրկարարական ջոկատը, ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Ստեփանավանի և Տաշիրի բաժինների օպերատիվ խմբերը, Ստեփանավանի և Տաշիրի քննչական բաժինների քննիչները, ինչպես նաև ոստիկանության փորձաքրեագետները: Ժամանել են նաև Լոռու ճանապարհային ոստիկանները՝ Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և բոլոր մահացածների ինքնությունը: Մոխրացած դիերից երկուսը մեքենաներից դուրս են բերվել հատուկ տեխնիկայի գործադրմամբ: Մեքենան, որում գտնվում է ևս 5 հոգու մարմիններ, տեղափոխվել է Ստեփանավանի դիահերձարանի տարածք, որտեղ էլ մասնագետները փորձելու են դուրս բերել մարմինները:



Շարունակությունը՝ այստեղ...



