Աշտարակ-Գյումրի և որ Բերդ-Վերին Ծաղկավան ավտոճանապարհներին ՃՏՊ-ներ են տեղի ունեցել
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 17-ին, ժամը 14.39-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Ford» մակնիշի 34 LS 925 պետհամարանիշով (վարորդ՝ Վ. Հ.՝ 1984 թ. ծնված) ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Mercedes» մակնիշի 880 PP 01 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենային, ինչի հետևանքով «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Հ.-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները Վ. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Հունիսի 17-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Ծաղկավան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ՎԱԶ-2107 մակնիշի 34LG098 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատավածից և մոտ 80 մ գլորվել է ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ. Ղ-ն (ծնված 1947թ) և Մ. Ղ.-ն (ծնված 1972թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Բերդի ԲԿ, որտեղ հրաժարվել են ստացիոնար բուժօգնությունից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել:



