Ереван, 26.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


13 սկանդալային գովազդային հոլովակներ, որոնք վիրավորում են կանանց

ЛАЙФ
Առանց սեքսի, հումորի ու պոլիտկոռեկտության գովազդը նույնն է, ինչ օծանելիքն առանց բուրմունքի։ Ձեզ ենք ներկայացնում գովազդներ, որոնցում առկա են այս երեք բաղադրիչները, որոնք, սակայն, մեծ սկանդալ են բարձրացրել մասնավորապես այն պատճառով, որ վիրավորական են թվացել կանանց ու մարմնավորում են տղամարդկային շովինիզմը։

1․ Փոխանակման կետ

«Pepsi» ընկերությունն աշխարհին ձոնեց երեք լուսանկար, որոնք պատմում էին այն մասին, թե ինչպես կարելի է փոխանակել ըմպելիքի մեկ բանկան։ Նկարներից մեկում կապիկն այն փոխանակում էր բանանով բեռնված բեռնատարի հետ, մյուսում դեռահասը փոխանակում էր այն տիեզերագնացի սկաֆանդրի հետ, իսկ երրորդում մեկ այլ դեռահաս տալիս է Պեպսին փրկարարին, որպեսզի վերջինս թույլ տա իրեն արհեստական շնչառություն անել մեծ կրծքերով ու սեքսուալ ուշագնաց մի կնոջ։

2․ Շան ուղեղ

«Ավելի լավ է կերակրել Ձեր շանը»,-սպառնում են շների տերերին «Purina» ընկերության գովազդը պատրաստողները, ովքեր այս կերպ փորձում էին գովազդել «Puppy Chow» բրենդը։ Գովազդում աղջիկն արհամարհում է շան կերը, ինչի արդյունքում հատուցում է ստանում՝ անակնկալ մերկանալով հանրության առջև։

3․ Նա կուլ է տալիս

Ամեն աղջիկ չէ, որ կխոստովանի, որ նրա նուրբ մաշկի գաղտնիքը կայանում է նրանում, որ նա կուլ է տալիս մանդրագորայի մանրացրած արմատ։ Առավել ևս՝ առաջին ժամադրության ժամանակ։ Իսկ այ սինգապուրյան դերասանուհի ու մոդել Զոի Թեին խոստովանեց։ Ճիշտ է, ավելի մոտիկից ուսումնասիրելով՝ պարզվում էր, որ նա կուլ է տալիս «Imedeen» բրենդի ծերացման դեմ հաբերը, բայց դե ինչ արած...

4․ Մտերմության գաղտնիքը

«Natan Jewelry» զարդերի ընկերությունն իղձեր չի կառուցում այն հարցի շուրջ, թե ինչի համար է պետք իր պրոդուկցիան։ Մի քանի տարի առաջ բրենդը մի քանի լուսանկարներ հրապարակեց, որոնցում տղամարդիկ, ովքեր ադամանդներ էին նվիրում, կտրուկ կերպով ավելի բարեկազմ էին դառնում, իսկ կանայք, ովքեր ստանում են այդ զարդերը, բացում են իրենց ոտքերը...

5․ Ողջ մնացած գարեջուրը

«Մի՛ անհանգստացիր սիրելիս, չէ՞ որ դու գարեջուրը չես վառել»,— ասվում է «Schlitz» գարեջրի՝ 1952 թվականի գովազդում։ Ու եթե ժամանակակից սպառողի համար այս գովազդն ավելի շուտ տաղտկալի կթվա, քան պրովոկացիոն, ապա 50-ականներին, երբ պատրաստել չկարողացող կինն իր օգտակարությամբ հավասարեցվում էր զուգարանակոնքին, այն ցնցում էր սպառողների երևակայությունը սեքսիզմի կոնցենտրացիայով։

6․ Երազանքներ

«Ché» կոչվող բելգիական ամսագիրը, որը նախատեսված է տղամարդկանց համար, չի դադարում երազել ավելի լավ աշխարհի մասին։ Այդ աշխարհում ննջարանի զգեստապահարանում թաքնված է ոչ թե կնոջ սիրեկանն, այլ իսկական սիրուհի։ Գովազդում ակնհայտ էր եռակողմ հարաբերությունների պարզորոշ ակնարկ։

7․ Ֆոկուս-պոկուս

Ըստ էության, «Canon»-ի սուրբ պատերազմն ընդդեմ «Nikon»-ի պետք է ավարտվեր «Nikon Coolpix S60»-ի այս փայլուն գովազդով, բայց արդյունքում այն հարուցեց ֆեմինիստների բուռն ցասումն ու կանանց տարակուսանքը։

8․ Դիմավորում են հագուկապով

«Riccardo Cartillone» կոշիկների բրենդն ընտրեց շատ բարդ եղանակ իր մասին հայտարարելու համար։ Այն գործարկեց www.areyoubadenough.com կայքը, որը պատմում էր զգացմունքներից իսպառ զուրկ մարդու մասին։ Նա ծխախոտի ծուխ է փչում նորածնի դեմքին, զենք է պահում կատվիկի վրա, մատները մտցնում է իր հարսնացուի քրոջ բերանն ու իհարկե այդ ողջ ընթացքում կրում է «Riccardo Cartillone» ֆիրմայի կոշիկներ։

9․ Անծայրածիր հորիզոններ

Առաջին հայացքից կարող է թվալ, որ լուսանկարիչը գերադասում է կրքոտ աղջիկների փոխարեն նայել վեհաշուք ալիքներին։ Սակայն ո՛չ, պարզապես Omax լայնանկյուն օբյեկտիվը թույլ է տալիս դրա սեփականատիրոջը նկարել անծանոթ աղջիկներին ու չվախենալ բռնվելուց ու վուայերիզմի մեջ մեղադրվելուց։

10․ Կուրծք vs կոտլետներ

Ինչպես արդեն նշել ենք, 1952 թվականին ուտելիք պատրաստել չիմացող կանանց տալիս էին սոցիալական անաֆեմայի։ Իսկ այ 1990-ականներին թույլ սեռի մոտ հայտնվեց բավականին ազդեցիկ պատճառ՝ ոչինչ չանելու, ու այդ պատճառը «Wonderbra» կրծկալն էր, որը բարձրացնում էր կուրծքը։ «Ես պատրաստել չգիտեմ, բայց ո՞ւմ է դա հուզում»,— հռետորական հարց է բարձրացնում սլովակ սուպերմոդել Ադրիանա Սկլերնիկովան հսկայական գովազդային վահանակներից։

11․ Թեթև ուտելու ցանկություն

Իսրայելական «Goldstar» գարեջուրը դու խմել պարտավոր չես, բայց իմանալ դրա գովազդի մասին պետք է։ Քոփիրայթերները փորձել էին ցույց տալ տղամարդկանց ու կանանց աշխարհընկալման տարբերությունները։ Առաջինը հիանալի է իր լակոնիկությամբ, իսկ կանանց պարագայում, Աստված գիտի, թե ինչ է կատարվում։ Այս սխեման ուշադիր զննելուց հետո միայն մի բան է մտքիդ գալիս. «Փառք Աստծո, որ տղամարդ եմ»։

12․ Խոնավեցրու ու տիրիր

Իմացած եղեք, որ պահպանակների «Durex» ֆիրման լավագույն գովազդների մշտական աղբյուրներից է։ Օրինակ՝ այս մեկում պատմվում է մի կնոջ մասին, ով օգտվել է ընկերության քսուքից ու մեծատառով հեշտանք է ունեցել՝ ձեռքի հետ փչացնելով կողապահարանը։

13․ Ճակատին է գրված

Post-it ինքնասոսնձվող թղթերը ստեղծվել են նրա համար, որպեսզի դրանց վրա գրես տարբեր մանրուքներ, որոնք մշտապես մոռանում ես, օրինակ՝ այն ծտի անունը, ում կպցրել ես նախորդ երեկո ու արթնացել ես հետն առավոտյան։
Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы