Հաճելիորեն զարմացած եմ, որ Էմմին հրաշալի մայր է դարձել. Նադեժդա Սարգսյան
ФОТО
Tert.am-ը գրում է․
Երգչուհի Էմմին մի քանի տարի է, ինչ ամուսնացել ու մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Ամիսներ առաջ լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը: Նա պարբերաբար Facebook-ում հղիության փուլերի լուսանկարներ էր տեղադրում, այժմ էլ՝ նորածին որդու լուսանկարները։
Tert.am Youth-ը զրուցեց Էմմիի մայրիկի՝ երգչուհի Նադեժդա Սարգսյանի հետ, պարզելու, թե ինչպես է կարողանում հաղթահարել դստեր և թոռնիկի կարոտը:
«Էմմիի ծննդաբերելու ժամանակն ինձ տեղյակ չէին պահել, որպեսզի չանհանգստանամ, բայց այն ժամանակ, երբ նա ծննդաբերում էր, ես զանգ եմ տվել նրան, սիրտս զգացել էր…: Երբ բալիկը ծնվեց, ես առաջինն էի, որ ստացա թոռնիկիս ամենաառաջին լուսանկարները: Աննկարագրելի երջանկություն եմ զգացել: Փոքրիկի՝ Դանիելի անունն ընտրել ենք Աստվածաշնչից, որը նշանակում է՝ Աստված է մեր դատավորը»,-ասաց Նադեժդա Սարգսյանը։
«Ժամանակակից տեխնոլոգիաները համեմատաբար մեղմացնում են կարոտը: Հեռավորությունը տանելի է, երբ գիտեմ, որ դուստրս երջանիկ է ամուսնու և երեխայի հետ»,- ասաց երգչուհին:
Շարունակությունը՝ այստեղ




















































