Ինչպես փայլեցնել զուգարանակոնքը 2 բաղադրիչով
ЛАЙФԱնշուշտ զուգարանակոնքը մաքրելը տնային հաճելի գործերից չէ, որը մշտապես համարվում է ամենակեղտոտ տեղերից մեկը՝ բազում բակտերիաներով։
Սակայն ուրախալի է այն, որ զուգարանակոնքը կարելի է փայլեցնել, ազատվել բակտերիաներից անգամ խոհանոցային 2 բաղադրիչնեչով՝ սոդայով և քացախով։
1․ Սոդա
Անհրաժեշտ է վերցնել կես տուփ սոդա, այն ցանել զուգարանակոնքի մեջ և թողնել, որպեսզի այն կատարի իր հրաշք աշխատանքը ողջ գիշեր։ Առավոտյան ընդամենը պետք է սեղմել ջրի սեղմակը մի քանի անգամ՝ մինչև սոդան ամբողջությամբ մաքրվի՝ զուգարանակոնքը թողնելով մաքուր։
Սոդա և քացախ
Քացախը հիասքանչ միջոց է բակտերիաների դեմ պայքարելու համար։ Այն չեզոքացնում է տհաճ հոտը և անվտանգ է։
Անհրաժեշտ է 1 բաժակ քացախը լցնել զուգարանի մեջ և թողնել 30 րոպե։ Այնուետ կես բաժակ սոդան ցանել զուգարանի մեջ, վերցնել զուգարանի խոզանակը և մաքրել զուգարանակոնքի կողքերը։
Այս պարզ միջոցներով արդեն կունենաք փայող և առանց բակտերիաների զուգարան։



