ՃՏՊ Բերդ-Վերին Ծաղկավան ավտոճանապարհին. մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ
ОБЩЕСТВОՀունիսի 17-ին` ժամը 10.59-ին, ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Ծաղկավան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Վազ 2107» մակնիշի 34LG098 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատավածից և մոտ 80 մ. գլորվել է ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ռ. Ղ-ը (ծնված 1947թ) և Մ. Ղ.-ը (ծնված 1972թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Բերդի ԲԿ, որտեղ հրաժարվել են ստացիոնար բուժօգնությունից:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել:
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
3
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
4
Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»
5
«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»



